Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը պետք է տաքացնել
“Սպառողների իրավունքների պաշտպանություն” հ/կ նախագահ Լուսինե Յագուբյանի վերլուծությամբ, նվազագույն 45 հազար դրամ աշխատավարձի 6 հազարը դրամը ՀՀ քաղաքացին միայն տրանսպորտին է տալիս:
“Դա այն դեպքում, երբ տնից դուրս է գալիս ու հետ վերադառնում: Իսկ եթե մի քանի տեղ է մտնում: Թանակցումից հետո դա կազմում է 9 հազար դրամ”,-ասաց նա ավելացնելով, որ հարցին լուծում պետք է տալ:
Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանի տեսակետով, եթե գազի ու լույսի թանկցաման դեպքում կարող ես խնայել, ապա տրանսպորտում հնարավոր չի: “Չես կարող ասել, ես մի կանգառ գնացի 75 դրամ եմ տալիս”,-ասաց նա:
Տրանսպորտի թանկացման դեմ երիտասարդների պայքարը Մեսրոբյանը ճիշտ է համարում: “Թող ընդվզեն, թող բողոքեն, իրենք թարմ արյուն են, այսինքն երիտասրադները, ու նրանց հաստատ կմիանան տարեցները”,-ասաց նա:
Տնտեսագետի խոսքով հասարակությունը հիվանդ է: Վերակենդանացնել է պետք ու պայքարող մեկ տոկոսին կմիանա մյուս երկու տոկոսոը, երեք տոկոսը: “Պիտի պայքարը չդադարեցնել, մարդիկ սառած են, պիտի տաքանան”,-ասաց նա: