10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ստամբուլի դատարանը թույլատրեց իշխանություններին ծառահատումներ կատարել Գեզի զբոսայգում

Ստամբուլի տարածքային վճռաբեկ դատարանը նախօրեին վճիռ է կայացրել, որով բավարարել է Թուրքիայի մշակույթի  եւ տուրիզմի նախարարության բողոքը` թույլ տալով ծառահատումներ կատարել Գեզի զբոսայգում` առեւտրային համալիր կառուցելու նպատակով: 

Այդ կերպ դատարանը չեղյալ հայտարարեց ստորին ատյանի որոշումը, որի համաձայն դադարեցվել էին շինարարական աշխատանքները Թաքսիմ հրապարակում` Գեզի զբոսայգու տարածքում գրում է ”Hurriyet Daily News”-ը:

Ստամբուլի իշխանությունները վերակառուցում են Թաքսիմի տարածքը: Այնտեղ թունել կփորվի եւ արմատապես կփոխվի ավտոմեքենաների երթեւեկությունը: Այդ աշխատանքներից տուժում է նաեւ Գեզի զբոսայգին, որն այնքան ակտիվորեն պաշտպանում են քաղաքացիները: Իսկ հունիսի 1-ի գիշերը խաղաղ ակցիաները վերածվեցին զանգվածային անկարգությունների:

Դրանից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել էր ցուցարարներին դադարեցնել ակցիաներր եւ անախորժություններ չպատճառել Ստամբուլի բնակիչներին եւ հյուրերին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ