06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 15, 2013

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կնշանակվի լրացուցիչ ընտրություն

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հուլիսի 15-ին հրավիրել է արտահերթ նիստ: Օրակարգի առաջին հարցը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնկան ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություն նշանակելն  է, ինչպես նաեւ ժամանակացույցի հաստատումը: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մազրպետ:

Օֆշորում առանց թույլտվության կարելի է ձեռնարկություն գրանցել. Կիպրոսի դատախազը ստո՞ւմ էր

 ՛՛Վարչապետն արել է հնարավոր ամենաճշգրիտ քայլը՝ խնդրելով պարզել, թե ինչպես է իր կողմից չարտոնված ձևերով իր անունը հայտնվել այնտեղ: Ես գիտեմ, որ այսպիսի հնարավորություններ կան ու դատախազությունը կպարզի, որ կա այդպիսի հնարավորություն՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ստեղծված օֆշորային […]

Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի ծրագրի միջազգային մեկնարկը տեղի կունենա Նորավանքում

Հուլիսի 16-ին Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի եւ թուրք գործընկերները կազդարարեն անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ: BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների միջեւ համատեղ ծրագիր է, որի նպատակն է 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի ստեղծել, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչեւ հայկական Մեղրի: Ծրագիրը, ի թիվս տարբեր նախագծերի, […]

Սադրանք Կճոյանի դեմ

Հինգշաբթի՝ հուլիսի 11-ին մի շարք լրատվամիջոցներ հրապարակեցին մինչ այդ որևէ գործունեությամբ աչքի չընկած “Մենք ենք մեր երկրի վաղվա տերը” կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ հաջորդ օրվանից Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում ստորագրահավաք է մեկնարկելու՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսին կարգալույծ անելու պահանջով: Լրատվամիջոցները հայտարարությունը ստացել էին մամուլի հաղորդագրության միջոցով: Որպես ստորագրահավաքը նախաձեռնող կազմակերպության […]

Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահը ստորագրել է “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը եւ մի շարք այլ օրենքներ: Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Հանրային ծառայությունների համարանիշի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում […]

Ադրբեջանցիները շահարկել են Մոլդովայի օմբուդսմենի հարցը, ստացել արժանի պատասխան

՛՛Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական 41-րդ վեհաժողովի՛՛ ժամանակ ադրբեջանցի պատվիրակները կրկին զուրկ չեն մնացել Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ ուղղվա քաղաքական ստահոդ հայտարարություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, ով մասնակցել է այդ վեհաժողովին: Նա պատմեց, որ ադրբեջանցի պատվիրակները նախահարձակ են եղել հայտարարությունների աումով և ասել են, թե Հայաստանում […]

Ռեկորդ սահմանելու փորձն ավարտվել է մրցարշավորդի մահով /վիդեո/

Ամերիկացի 44-ամյա մրցարշավորդ Բիլլ Ուորների սահմանած արագության հերթական ռեկորդը նրա կյանքն արժեցավ: Ողբերգությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Մեն նահանգում` ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախկին օդանավակայանում:  Էքստրեմալը փորձել է մոտոցիկլով ժամում 482 կմ արագություն գրանցել: Հասնելով ժամում 458 կմ-ի` Ուորները կորցրել է վերահսկողությունը եւ ընկել: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան: Մրցարշավորդը մահացել է ստացված վնասվածքներից:  2011-ին Ուորները […]

Խառնաշփոթ Եգիպտոսում. ահաբեկչության արդյունքում տասնյակ բանվորներ են զոհվել

Սինայի թերակղզում ուժեղ պայթյուն է որոտացել: Պայթել է  բանավորների ավտոբուսը, որոնք ուղեւորվելիս են եղել Շեյխ-Զուվեյդ: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` տասնյակ մարդիկ են զոհվել ահաբեկչության արդյունքում: Բժշկական ծառայությունները դեռեւս հաստատում են միայն 2 մարդու մահը, 16 տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցները: Տեղի ուժային կառույցները ենթադրում են, որ պայթուցիկ սարքը նախատեսված է եղել դրանից քիչ առաջ նույն վայրով […]

Բաբելոնյան աշտարակի էֆեկտը կամ պտույտ մը Երևանի փոքր կենտրոնով…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Փոքր կենտրոնում զբոսնելիս, ուզես թե չուզես անպայման քայլերդ տանում են Հանրապետության հրապարակից` Հյուսիսային պողոտայով դեպի Օպերա:Չգիտեմ դուք նկատել եք, թե ոչ երեկոյան ինչ մարդաշատ է մեր մայրաքաղաքի հատկապես այդ հատվածը: Մի կերպ հրմշտելով, հրմշտվելով շատրվանների մոտից, Աբովյան փողոցով քեզ մի կերպ գցում ես Հյուսիսային պողոտա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի