07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի ծրագրի միջազգային մեկնարկը տեղի կունենա Նորավանքում

Հուլիսի 16-ին Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի եւ թուրք գործընկերները կազդարարեն անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ:

BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների միջեւ համատեղ ծրագիր է, որի նպատակն է 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի ստեղծել, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչեւ հայկական Մեղրի: Ծրագիրը, ի թիվս տարբեր նախագծերի, կներառի սմարթֆոնների հավելվածներ iPhone-ների, iPad-ների, ինչպես նաեւ Android եւ Windows օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների եւ պլանշետների համար: BSSRC ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միության Սեւծովյան համագործակցության ծրագիրը, Հայաստանում՝ նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ իր “Ի-Դի-Էմ-Սի” ծրագրի միջոցով:

Միջոցառման մասնակիցները կդիտեն Արենի եւ Շատին գյուղերից պարողների եւ երաժիշտների կատարումները, կմասնակցեն տեղի գյուղացիների աղուհացի միջոցառմանը, կշրջեն Նորավանքի համալիրի տարածքում եւ կայցելեն մոտակա գինու գործարանը: Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Հայաստանում Հունաստանի, Վրաստանի, Իտալիայի եւ Չինաստանի դեսպանները: Հայաստանի մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարությունների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ