22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիները շահարկել են Մոլդովայի օմբուդսմենի հարցը, ստացել արժանի պատասխան

՛՛Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական 41-րդ վեհաժողովի՛՛ ժամանակ ադրբեջանցի պատվիրակները կրկին զուրկ չեն մնացել Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ ուղղվա քաղաքական ստահոդ հայտարարություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, ով մասնակցել է այդ վեհաժողովին: Նա պատմեց, որ ադրբեջանցի պատվիրակները նախահարձակ են եղել հայտարարությունների աումով և ասել են, թե Հայաստանում հնարավոր չէ տուրիզմի զարգացումը, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ՝ որպես օրինակ բերելով Մոլդովայի օմբուդսմենի հայտնի հայտարարությունը: ՛՛Ասել են, որ ազատ խոսքը դատապարտվում է այստեղ՝ բերելով Մոլոդովայի օմբուդսմենի հետ կապված հայտնի դեպքը, ու իբր նրա ազատ տեղաշարժի իրավունքն է խախտվել՛՛,-ասաց պատգամավորը:

՛՛Մենք երբեք չենք բարձրացնում քաղաքական բնույթի հարցեր, քանի որ մեր իշխանությունների դիրքորոշումն այն է, որ սոցիալական-տնտեսական վեհաժողովի ժամանակ հենց այդպիսի հարցեր պիտի  բարձրացվեն, սակայն երբ իրենք նախահարձակ են լինում, մենք շատ խիստ պատասխան ենք տալիս՛՛:

Մինասյանը նշեց, որ այս հայտարարություններին մի ամբողջական ելույթով պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: 

Նա ասել է, որ հենց Երևանում կայացած վեհաժողովը, որի ժամանակ ելույթ ունեցավ Մոլդովայի օմբուդսմենը, ցույց տվեց, որ Հայաստանում խոսքի ազատություն կա և Աուրելիա Գրիգորուի  տեղաշարժվելու հետ կապված խնդիր չի եղել: Հայ պատգամավորները նշել են, որ շատ լավ կլինի, որ Ադրբեջանն անդարադառնա իր երկրում կատարվելիք գործողություններին, երբ սովորական մարդասպանը ընդունվում է որպես հերոս: 

Այս վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչները հարց են բարձրացրել 2020 թվականին Օլիմպիական խաղերն իրենց մոտ ընդունելու հետ կապված:

՛՛Օլիմպիական խաղերը համերաշխության տոն են ու խաղաղության, որը այսօր մենք Թուրքիայում չենք տեսնում, միաժամանակ Թուրքիան տարիներ շարունակ շրջափակում է Հայաստանին, իսկ Օլիմպիական խաղերը նախ և առաջ նշանակում են բաց սահմաններ՛՛,-նկատեց Մինասյանը՝ հավելելով, որ իրենք ձեռնպահ են քվեարկել այս նախաձեռնությանը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ