21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռեկորդ սահմանելու փորձն ավարտվել է մրցարշավորդի մահով /վիդեո/

Ամերիկացի 44-ամյա մրցարշավորդ Բիլլ Ուորների սահմանած արագության հերթական ռեկորդը նրա կյանքն արժեցավ: Ողբերգությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Մեն նահանգում` ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախկին օդանավակայանում: 

Էքստրեմալը փորձել է մոտոցիկլով ժամում 482 կմ արագություն գրանցել: Հասնելով ժամում 458 կմ-ի` Ուորները կորցրել է վերահսկողությունը եւ ընկել: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան: Մրցարշավորդը մահացել է ստացված վնասվածքներից: 

2011-ին Ուորները մոտոցիկլով ընթանալու արագության համաշխարհային ռեկորդ էր սահմանել` ժամում 500 կմ: Դրա համար ստեղծվել էր տրանսպորտային այդ միջոցի հատուկ մադեռնիզացված տարբերակը, գրում է “ИТАР-ТАСС”-ը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ