06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 15, 2013

iPhone-ը սպանել է չինուհուն

Չինաստանում iPhone-ն սպանել է 23-ամյա աղջկան: Մա Այ Լունը էլեկտրական հոսանքի մահացու հարված է ստացել զանգին պատասխանելիս, երբ հեռախոսը լիցքավորվելիս է եղել:  “Հուսով եմ, որ iPhone-ի օգտատերերը զերծ կմնան դրանց օգտագործելուց լիցքավորման ընթացքում”,-գրել է “Weibo”-ի իր միկրոբլոգում աղջկա քույրը: Նա հավելել է, որ “բացատրություններ” է սպասում “Apple” ընկերությունից: Ընկերությունն իր հերթին արդեն ցանկցություններ է հայտնել մահացած աղջկա ընտանիքին: […]

Հովիտն ունի նոր գյուղապետ

Երեկ ընտրություններ կայացան ոչ միայն Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, այլև Շիրակի մարզի Հովիտ գյուղում: Ըստ ԿԸՀ-ի` 394 ընտրողից ընտրություն է կատարել 262-ը: Այստեղ առաջադրվել էին անկուսակցական Ռազմիկ Հակոբյանը և ՀՀԿ-ական Ավետիք Մեսրոպյանը: Նախնական տվյալներով` հաղթել է վերջինս` ստանալով 134 քվե, իսկ Հակոբյանը հավաքել է 124 ձայն: Հիշեցնենք, որ Հովիտի նախկին գյուղապետ Սամվել Պետրոսյանը փետրվարի 27-ին […]

Վարչապետի ինքնազգացողությունից

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերադարձել է կարճատև արձակուրդից հետո և այսօրվանից անցել բնականոն աշխատանքի: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամլո քարտուղար Հարություն Բերբերյանը:  Նա հայտնեց, որ Տիգրան Սարգսյանը արտերկրում բուժզննում է անցել, և հիմա իրեն լավ է զգում: Իսկ թե ինչ է պարզել բուժզննումը, Բերբերյանը չմանրամասնեց: Նշենք, որ վարչապետը հուլիսի 11-13-ը պրոֆիլակտիկ բուժզննում […]

Իրանի նոր նախագահը “գառան մորթով գայլ է”. Իսրայելի վարչապետը չի բացառում, որ առաջինը կհարվածի Իրանին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն չի բացառում, որ Իսրայելն ԱՄՆ-ից շուտ կարող է հարվածել Իրանին, որպեսզի խանգարի Թեհրանին միջուկային զենք ստեղծել: “Իրանի նոր նախագահը` Հասան Ռոուհանին, քննադատում է իր նախորդին` ասելով, թե նա “գառան մորթով գայլ է”, սակայն հենց ինքն է նույն ստրատեգիան կիրառում` ժպտում է եւ ռումբ ստեղծում: Որպես Իսրայելի վարչապետ` ես պատրաստ եմ ամեն […]

Ալլա Լևոնյանը երրորդ բալիկն է ունեցել

Այսօր՝ վաղ առավոտյան ժամը 4-ին, Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Ալլա Լևոնյանի երրորդ բալիկը: Երգչուհին 3կգ քաշով և 51սմ հասակով աղջիկ է ունեցել: esyes.am-ը խոսել է բազմազավակ մայրիկի հետ, շնորհավորել նրան ու առաջինը հետաքրքրվել, թե ինչպես է իրեն զգում երգչուհին: “Ինձ շատ նորմալ եմ զգում,-ասել է Ալլան, ով դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել երեխայի […]

Հիմնական խնդիրը Եմ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման նախաշեմին Թուրքիայի հետ փակ սահմաններն են

 ”Ակնհայտ է, որ մենք եվրոպական մշակույթ կրող ազգ ենք և մեր առաջնահերթությունները եվրոպական են, ասոցացման հետ կապված որևէ խնդիր չի լինի”,-այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Սակայն հիմնական խնդիրը, որ կա Եմ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման նախաշեմին, ըստ պատգամավորի, Թուրքիայի հետ փակ սահմաններն են: ”Փակ սահմանների խնդիրն, ակնկալում ենք, որ կլուծվի: Ասոցացման […]

Չկա Րաֆֆի Հովհաննիսյանը, Սերժ Սարգսյանը, հազարապատիկ կարևոր բան ունի ասելու …

Հուլիսի 29-ից սկսած Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնումմեկնարկում է Վարդան Պետրոսյանի ”Ամեն երկուշաբթի” ներկայացումը :  ”Ինձ համար շատ փնտրված ու գտած վերնագիր էր. իմ բախտն ինձ հետ է, երկուշաբթի թատերական օր չէ, բայց ես թատրոնում խաղացել եմ, ու սկսեցի սիրել երկուշաբթին ու այն դարձավ սիրելի օր ինձ համար, երկուշաբթին նոր բան սկսելու առաջին օրն […]

Ուր են գնում պետության միլիոնները. ինչ է կատարվում ինսուլինի պետական գնումների ոլորտում

Դեղերի պետական գնումների ոլորտը, մասնավորապես ինսուլինի որակը, դեֆիցիտը առողջապահական ոլորտի ամենացցուն խնդիրներից է: “Էլայ Լիլի” ընկերության տարածքային մենեջեր Սիլվա Բարսեղյանն այսօր  “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց դեղերի, մասնավորապես ինսուլինի ձեռքբերման պետական գնումների գործընթացից:  Բանախոսը ցավ հայտնեց, որ այսօր բացակայում է մասնագիտական մոտեցումը` “ոլորտում առկա խնդիրները մենք շարունակ բարձրացնում ենք, նախարարին արվել է բազմաթիվ գրավոր առաջարկներ, […]

Ադրբեջանի նախագահական ընտրությունները կարող են վերածվել տարաշծաշրջանում անվտանգության լուրջ սպառնալիքի. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը այսօր “Հենարան” ակումբում խոսեց տարածաշրջանում զարգացող գործընթացների մասին` մասնավորապես թուրքական հայտնի իրադարձություններից, որոնք ազդում են հարակից երկրների քաղաքական գործընթացների վրա: Վրաստանում տեղի ունեցող ապակայուն քաղաքական իրավիճակը ըստ Մելիք-Շահնազարյանի` կարող է հանգել որոշակի սրացումների, ինչը ըստ քաղաքագետի` կարող է վտանգավոր դառնալ Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության անվտանգության համար` “հաշվի առնելով, որ Վրաստանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի