06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 15, 2013

Ռիհաննան գնումների է դուրս եկել լողազգեստով /ֆոտո/

25-ամյա սկանդալային երգչուհի Ռիհաննան, ով իր “Diamonds World Tour” ծրագրի շրջանակներում համերգներով հանդես է գալիս Եվրոպայում, ներկայումս Մոնակոյում է գտնվում:  Օրերս նա շոկի է ենթարկել տեղի բնակիչներին` գնումների դուրս գալով միայն լողազգեստով: Անցորդներն ապշել են երգչուհու տեսքից եւ շտապել են նրան լուսանկարել:  Աստղի լողազգեստն ի դեպ հայտնի դիզայներ Մեթյու Ցինկից է եղել: Գնումներից հետո Ռիհաննան […]

Սոված էրեխա եմ պահել, բայց չեմ ծախել … Դավիթը 80 հազար մաղարիչ ա ուզում էրեխեքին հացի փող տալու համար

Արմավիրի մարզի Գայի գյուղի բանկչուհի Մարինե Նահապետյանի հեռախոսազանգը Henaran.am-ի խմբագրություն հուսահատված մարդու վերջին ճիգ է: 33-ամյա Մարինեն 5 երեխաների մայր է ու այս պահին ոչ մի կերպ չի կարողանում հաց հայթհայթել իր երեխաների համար: Վերջերս տարած ծանր վիրահատությունից հետո երիտասարդ կինը դեռ չի կարողանում ծանր աշխատանք կատարել. մինչ այդ Մարինեն չի խուսափել ծանր աշխատանքից` մաքրել […]

Ներսիկ Նազարյանի փեսային բերման են ենթարկել

Հուլիսի 14-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման ”Բենթլի” ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987 թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ ”Միցուբիշի” ավտոմեքենայով:  Վաչագան Ս.-ն եւ Երվանդ Ս.-ն ուղարկվել են ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննության, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ […]

Լինդսի Լոհանի կյանքը կցուցադրվի ռեալիթի շոուում

Օփրա Ուինֆրիին պատկանող “Oprah Winfrey Network” կաբելային հեռուստաալիքի  եթերում այսուհետ կհեռարձակվի ռեալիթի շոու, որի շրջանակներում հեռուստադիտողը կարող է հետեւել Լինդսի Լոհանի կյանքին: Հետաքրքիրն այն է, որ շոուի ցուցադրման գաղափարը պատկանում է հենց Լինդսիին: Հենց որ ավարտվի նրա բուժման կուրսը կլինիկայում, աստղը գործի կանցնի: Ըստ Լինդսիի եւ Օփրայի պայմանավորվածության` շոուի համար նախապես կնկարահանվի 8 սերիա, որոնցում […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ նահանգի Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդիի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրալիայից ժամանած պատվիրակությանը մեր երկրում, որի անդամներից յուրաքանչյուրը, Նախագահի խոսքով, իր նշանակալի ներդրումն ունի հայ-ավստրալիական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Ավստրալիայում Հայաստանի համար կենսական հարցերի […]

ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին

Հուլիսի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային:Ողջունելով հյուրին` ԱԺ  նախագահը կարեւոր համարեց ԵԱՀԿ գործող նախագահի  այցը Հարավային Կովկասի երկրներ եւ  նշեց, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար:  Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության […]

Խոստանում եմ Ձեր իսկ կաբինետում հասցնել անդառնալի վնաս Ձեզ. ազատամարտիկը` Ադրբեջանի ՊՆ-ին

”Ի պատասխան Ադրբեջանի Պն նախարար Աբիևի Բաքվում Հարավային Կորեայի Ազգային ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը: Ընդունում եմ Ձեր հայտարարությունը, որպես իմ Հայրենիքին սպառնալիք և հայտարարում, որ Ձեր մարտահրավերը ընդունվեց վերջապես, Դուք կարողացաք ապացուցել Ձեր երկրի վարած անմիտ քաղաքականությունը և դրա շնորհիվ ինքներդ ընկել եք Ձեր իսկ պատրաստած թակարդը: Որպես Հայրենիք պաշտպանած զինվոր Խոստանում […]

Ոստիկանական համակարգի միակ պարտականությունը հարստահարիչների անվտանգության ապահովումը չէ.ՀՎՇ

Սփյուռքում գործող Հայկական Վերածնունդ Շարժման բոլոր մասնաճյուղերը միացյալ կերպով դատապարտում են խաղաղ ժողովրդական երթի ընթացքում Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանի ձերբակալության փաստը, ինչպես նաև ոստիկանական ուժերի կողմից երթի մասնակիցների օղակման և արգելափակման իրողությունը: ՀՎՇ-ը հիշեցնում է նաև նախկինում նույն ոստիկանական ապարատի կողմից թույլ տրված բազմաթիվ այլ իրավախախտումների մասին, որոնց միակ նպատակն է եղել պաշտպանել հանցագործ օլիգարխիայի […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել այդ ողբերգության արդյունքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի