04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Ոստիկանական համակարգի միակ պարտականությունը հարստահարիչների անվտանգության ապահովումը չէ.ՀՎՇ

Սփյուռքում գործող Հայկական Վերածնունդ Շարժման բոլոր մասնաճյուղերը միացյալ կերպով դատապարտում են խաղաղ ժողովրդական երթի ընթացքում Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանի ձերբակալության փաստը, ինչպես նաև ոստիկանական ուժերի կողմից երթի մասնակիցների օղակման և արգելափակման իրողությունը: ՀՎՇ-ը հիշեցնում է նաև նախկինում նույն ոստիկանական ապարատի կողմից թույլ տրված բազմաթիվ այլ իրավախախտումների մասին, որոնց միակ նպատակն է եղել պաշտպանել հանցագործ օլիգարխիայի բռնատիրական շահը’ ընդդեմ քաղաքական ակտիվության և ժողովրդի օրինական պահանջատիրության: ՀՎՇ-ը զգուշացնում է, որ դա մարդու իրավունքների կոպիտ խախտման օրինակ է, և այն խստորեն կշարունակի դատապարտել ոստիկանական ուժերի կողմից գրանցվող նման բռնությունները: ՀՎՇ-ը նաև հորդորում է ոստիկանական համակարգին զերծ մնալ նմանօրինակ բռնություններից, քանզի ոստիկանական համակարգի միակ պարտականությունը ոչ թե մի խումբ հարստահարիչների, այլ ժողովրդի անվտանգության ապահովումն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ