19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանի նախագահական ընտրությունները կարող են վերածվել տարաշծաշրջանում անվտանգության լուրջ սպառնալիքի. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը այսօր “Հենարան” ակումբում խոսեց տարածաշրջանում զարգացող գործընթացների մասին` մասնավորապես թուրքական հայտնի իրադարձություններից, որոնք ազդում են հարակից երկրների քաղաքական գործընթացների վրա:

Վրաստանում տեղի ունեցող ապակայուն քաղաքական իրավիճակը ըստ Մելիք-Շահնազարյանի` կարող է հանգել որոշակի սրացումների, ինչը ըստ քաղաքագետի` կարող է վտանգավոր դառնալ Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության անվտանգության համար` “հաշվի առնելով, որ Վրաստանը մեզ համար առևտրային հիմնական ճանապարհներից մեկն է”:  

Ադրբեջանում սպասվող նախագահի ընտրությունները ըստ Մելիք-Շահնազարյանի` միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են և զուտ այդ ընտրական գործընթացը և քարոզչական մեթոդները կարող են վերածվել մեր տարաշծաշրջանի համար  անվտանգության լուրջ սպառնալիքի:

Հայկական թեմատիկան և արցախյան թեմատիկան օգտագործվում է ադրբեջանցիների կողմից հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը լարելու համար, ինչը ըստ քաղաքագետի` սպառնալիք է, որի դեմ պայքարում զուտ քաղաքական մեթոդները բավարար չեն:

“Մեր տարածաշրջանի հետ կապված քաղաքագետը նկատեց, որ Հայաստանը բավականին լուրջ անելիքներ ունի, չնայած մեր տարածքային հնարավորությունները և քաղաքական պոտենցիալը չի ներում:

Ինչ վերաբերվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը, քաղաքագետը նշեց, որ  հանդիպումը աշխատանքային է եղել և արտգործնախարարների այս հանդիպումը հիմք է տալիս մտածելու , որ բանակցային գործընթացը նոր տրամաբանության և նոր առաջարկների կարիք ունի: Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային հարաբերությունները խաթարվել էին Սաֆարովի արտահանձնումից հետո, սակայն հնարավոր է աշնանը կայանա 2 նախագահների հանդիպումը, որից կարելի է “ինչ-որ բան ակնկալել”:

Հրանտ Մելիք Շահնազարյանը նշեց, որ հայատյացության քաղաքականությունը հաղթահարելու պոտենցիալ ունի Ադրբեջանը. “Այն գործընթացները որոնք տեղի են ունենում միջնորդների մասնակցությամբ և որևէ հույսեր որ կարող է դրական լուծումներ լինեն, դեռևս չկա: Այս պահին դեռևս փորձ է արվում նախագահների հայտարարությունների համատեքստում պահել բանակցային գործընթացը”,-հավելեց բանախոսը:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի քաղաքական պահվածքին.”Թուրքիան Հայաստանի  ապաշրջափակումը  կապում է հայ- ադրբեջանական հակամարտության հետ: Թուրքիան թքած ունի ցանկացած տիպի  պարտադրանքի վրա” ,-եզրահանգեց քաղաքագետը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի Լեհաստանում եւ Մոլդովայում հնչեցրած փակ սահմանների մասին ակնարկին: 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ