22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիմնական խնդիրը Եմ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման նախաշեմին Թուրքիայի հետ փակ սահմաններն են

 ”Ակնհայտ է, որ մենք եվրոպական մշակույթ կրող ազգ ենք և մեր առաջնահերթությունները եվրոպական են, ասոցացման հետ կապված որևէ խնդիր չի լինի”,-այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Սակայն հիմնական խնդիրը, որ կա Եմ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման նախաշեմին, ըստ պատգամավորի, Թուրքիայի հետ փակ սահմաններն են:

”Փակ սահմանների խնդիրն, ակնկալում ենք, որ կլուծվի: Ասոցացման գործընթացը կատարյալ չի լինի, եթե փակ մնան սահմանները: Մեր ակնկալիքներն, որ եվրոպական կառուցները պետք է ավելի գործուն դերկատարություն ստանձնեն փակ սահմանների առումով, ակնհայտ են”,-նշեց նա:

Հարցին, թե հնարավոր է համարում է, որ ԵՄ-ը կճնշի Թուրքիային բացել սահմանները Հայաստանի հետ, Մինասյանը պատասխանեց, որ դժվար է կանխատեսել, թե այսօր կամ վաղը արդյունք կտա այդ գործընթացը, սակայն ”ցանկացած խնդրի լուծման ամենահիմնական գրավականը հետևողական աշխատանքն է, և ասոցացման հնարավորությունը ամենապատեհ հնարավորությունն է”,-նկատեց պատգամավորը:

Մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե գործող իշխանությունն է մեղավոր, որ այսօր ՌԴ-ը մեզ ճնշում է և Հայաստանի առջև դրված է ”կամ, կամ”-ի հարցադրումը` ՀՀԿ-ական պատգամավորտը հայտարարեց, որ ՌԴ-ի կողմից Հայաստանի վրա ճնշումներ չկան` շեշտելով, որ այդ մասին խոսում են նաև բարձրաստիճան եվրոպական կառույցները: ”Չկա ”կամ, կամ”-ի հարցադրում, եթե մենք խոսենք Մաքսային միության բնավագառի մասին, այնտեղ այսպիսի խնդիրներ հնարավոր է, որ ծագեն: Մենք այսօր Մաքսային միության անդամակցության հարց չենք դնում, ճնշումներ չկան”,-եզրափակեց Մինասյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ