07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Բաբելոնյան աշտարակի էֆեկտը կամ պտույտ մը Երևանի փոքր կենտրոնով…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

”Փոքր կենտրոնում զբոսնելիս, ուզես թե չուզես անպայման քայլերդ տանում են Հանրապետության հրապարակից` Հյուսիսային պողոտայով դեպի Օպերա:
Չգիտեմ դուք նկատել եք, թե ոչ երեկոյան ինչ մարդաշատ է մեր մայրաքաղաքի հատկապես այդ հատվածը: Մի կերպ հրմշտելով, հրմշտվելով շատրվանների մոտից, Աբովյան փողոցով քեզ մի կերպ գցում ես Հյուսիսային պողոտա ու քեզ թվում է դու Բաբելոնյան աշտարակի վրա ես, հենց այն պահին, երբ Աստված զայրացավ և անիծեց մարդկանց, որ չհասկանան միմյանց, խոսեն տարբեր լեզուներով ու խառնվեն դառնան անհասկանալի ու անկառավարելի…
Քայլում ես և լսում պարսկերեն, արաբերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն խոսակցություններ: Արևմտահայերենի, Հայաստանի տարբեր մարզերի բարբառների մասին էլ չեմ խոսում…Երաժիշտներ, պարսկերեն, հայերեն, անգլերեն երգեր, մուրացիկներ, ձեռքի վրա ”չամուռ կպնող” առևտուր անողներ…Մի խոսքով` ”հրաշալի ու աննման” հայկական, երևանյան կոլորիտ…
Խառնված է ամեն ինչ, իսկը Բաբելոնյան աշտարակ…
Ահել, ջահել, կին, տղամարդ, շնիկով, առանց շնիկ, երեխաներով, առանց երեխա, տարասեռ, տարաբնույթ, աղմուկ- աղաղակով, զվարթ, տխուր, խմբով, միայնակ` զբոսնում են, զմայլվում, նկարում, նկարվում…Նորաձևության վերջին ճիչից մինչև խորհրդային տարիների նավթալինոտ, անշուք, կիսամաշված հագուստներ: Գեղեցիկից մինչև գռեհկություն, նրբազգաց ճաշակից մինչև անորոշ կամ գերճչացող, աչքծակող նորաձևություն, անդաստիարակությունից, փնթի խոզությունից, խնչացնող, աջ ու ձախ թքող, մատը քթի մեջ ուղեղը քորող կենդանակերպից մինչև բարեկիրթ, օրինապահ, իսկական քաղաքացու պահելաձև…
Էլ չեմ ասում շքեղ ավտոմեքենաները փորձարկող, ճռռացնող, ցուցադրող այլ կենդանակերպերի շրջայցերի մասին հենց անպայմանորեն Օպերային հարող տարածքում, Թումանյան փողոցում, Հյուսիսային պողոտայի հրապարակում: Բնականաբար իրենց ազդանշաններով, դռռիկներով, բարձր երաժշտությամբ ու կլկլոցներով…
Իսկը ”դարավոր մշակույթին հարիր” մի արևելյան շուկա ժամանակակից անճաշակ պաճուճանքներով…”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ