06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Խառնաշփոթ Եգիպտոսում. ահաբեկչության արդյունքում տասնյակ բանվորներ են զոհվել

Սինայի թերակղզում ուժեղ պայթյուն է որոտացել: Պայթել է  բանավորների ավտոբուսը, որոնք ուղեւորվելիս են եղել Շեյխ-Զուվեյդ: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` տասնյակ մարդիկ են զոհվել ահաբեկչության արդյունքում:

Բժշկական ծառայությունները դեռեւս հաստատում են միայն 2 մարդու մահը, 16 տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցները: Տեղի ուժային կառույցները ենթադրում են, որ պայթուցիկ սարքը նախատեսված է եղել դրանից քիչ առաջ նույն վայրով անցած զրահատեխնիկայի ավտաշարասյան համար: 

Եգիպտոսում դեռեւս շարունակվում է տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի համախոհների եւ հակառակորդների միջեւ հակամարտությունը: “Մուսուլման եղբայրները”, որոնք աջակցում են Մուրսիին, Կահիերի եւ այլ քաղաքների փողոցներում մի շարք բազմամարդ եւ արյունալի ակցիաներ են անցկացրել: Զանգվածային անկարգություների զոհն են դարձել տասնյակ մարդիկ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ