06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2013

Մանկապիղծը չի տեղափոխվի Ամերիկա. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, մանկապղծության համար երկարատեւ ազատազրկման դատապարտված, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինա­տի նախկին գործադիր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը չի տեղափոխվի Ամերիկա՝ կապված առողջության վատթարացման հետ: Թերթի  հարցին պատասխանե­լով՝ արդարադատության նախարարու­թյան քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը նաեւ ասաց, որ “Հրազդան” քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քաղցկեղով տառապող Սերոբ Տեր-Պողոսյանը բուժվում է, իր ժամանակին տարվում է քա­ղաքային […]

Մաֆիայի համար բարդ ժամանակներ են

Ճապոնական մաֆիայի խոշորագույն խմբավորումը` Յամագուտի-գումին, որը պատկանում է յակուձային, սկսել է ամսագիր թողարկել, որը նախատեսված է բացառապես կազմակերպության անդամների համար, գրում է “Sankei Shimbun”-ը: 8 էջից բաղկացած “Յամագուտի-Գումի Սիմպո” ամսագրի առաջին էջում հրապարակված է կազմակերպության ղեկավար Կենիտի Սինոդիի ուղերձը, ով նշում է, որ ճապոնական մաֆիայի համար բարդ ժամանակներ են սկսել: Սինոդան կազմակերպության անդամներին ուղղված իր խոսքում […]

Իշխանի երազանքը. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանին որոշակի տեղեկություններ կամ կասկածներ են հասել, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վարչապետ դառնալու հույսեր է փայփայել: Ըստ թերթի, դա է եղել նաեւ պատճառը, որ նա հունիսի 29-ին նախագահականում հրավիրած հայտնի քննարկման ժամանակ այդքան կոպիտ է խոսել Ի. Զաքարյանի հետ: Հատկապես այս շրջանում, երբ ՀՀ գրեթե ողջ քաղաքական դաշտը վարչապետի […]

Հրդեհ բուսաբանական այգում

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Բուսաբանական այգու տարածքում այրվել է 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք,  Արարատի մարզիՈսկետափ գյուղում` 160 հակպահեստավորվածանասնակեր, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 123/1 տան մոտակայքում` 50 քմ խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից դեպի Թանահատ վանական համալիր տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` 4000 քմ, Կոտայքի մարզի  Չարենցավանքաղաքի 2-րդ դպրոցի խաղադաշտում` 2 քմ խոտածածկ տարածք:  Բոլոր հրդեհները մեկուսացվել […]

Ո՞վ է ստում. Յուրի Վարդանյանը զայրացել է. Հայկական ժամանակ

Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի բջջային հեռախոսով այլեւս չի կարելի զանգել։ Որովհետեւ նա արդեն նախարար է։ Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Վարդանյանը, ով մինչեւ վերջերս լրագրողների հարցերին սիրալիր պատասխանում էր, հիմա փաստորեն խիստ վիրավորվում է, երբ ինչ-որ մեկը հանդգնում է նախարար մարդուն զանգել ու փորձել հարցեր տալ։ “Բայց ինչի՞ եք իմ ձեռքին զանգում, ո՞վ է ձեզ ասել, որ […]

Գեներալ Մանվելը փորձում է ծննդյան արարողությունը. Չորրորդ ինքնիշխանություն

 Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” թեեւ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը հուլիսի 14-ն է, սակայն արդեն սկսվել են ԵԿՄ վարչության նախապատրաստական միջոցառումները։ Ըստ թերթի, երեկ Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչ համալսարանի բակը շքեղ ավտոմեքենաների շուկա էր հիշեցնում։ Պատանի երկրապահները՝ զինվորական հագուստներով, փորձում էին ծննդյան տոնակատարությանը մասնակցելու իրենց համարը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ գեներալը սովորություն ունի իր ծնունդը նշել երկու […]

Ով կասի՝Ծառուկյանը հիվանդ է. Հրապարակ

ԱԺ նիստերի եւ քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորը մեխանիկորեն պետք է վայր դնի մանդատը: Ըստ “Հրապարակ”-ի, նման նախադեպ հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ չի գրանցվել, որովհետեւ պատգամավորները, որպես կանոն, ներկայացնում են անաշխատունակության` հիվանդության թերթիկներ, ինչի դեպքում բացակաները համարվում են հարգելի: Բացակայությունների առումով ռեկորդակիր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն աշնանային նստաշրջանին գրեթե չի “այցելել” պառլամենտ, […]

Ո՞վ է խանգարելու ամառային քաղաքական քունը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է քաղաքական դաշտի ամառային խոր քնին: Խաթարել այն անկարող են նույնիսկ բարձրաստիճան եվրաչինովնիկների միմյանց հաջորդող այցերը Հայաստան։ Ճիշտն ասած, այդ եվրոպացիներից մենք երբեւէ ոչ մի բան, բացի տհաճությունից, չենք տեսել։ Շատ են իրենց երեւակայում. իբր ժողովրդավարություն ունեն, մարդու իրավունքներ ու անկախ դատարան։ Իսկ պարզապես մարդկային լեզվով պայմանավորվել, հայավարի, ասել է թե՝ դուք մեզ, […]

Ամեն տհասի վրա էներգիա մի ծախսեք. Դավիթ Հարությունյանն աննախադեպ է. Առավոտ

“Առավոտ”-ը երեկ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հետաքրքրքվեց, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի դեմ, արդյոք նրան պատրաստվո՞ւմ են պաշտոնանկ անել: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. “Ընդհանրապես ուշադրություն պետք չի դարձնել: Եթե ամեն մի, այսպես ասենք՝ տհասի հայտարարությունը լուրջ ընդունեք, ուրեմն դուք ձեր էներգիան կվատնեք անարդյունավետ”:  Մանրամասները թերթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի