06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2013

ՀՅԴ-ն փորձում է իր խնդիրները ներկայացնել այլ երանգավորմամբ

Ֆեյսբուքյան իր էջում քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը գրել է. ”Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը, ինչն արտահայտվում է կուսակցության մասին ”կեղտոտ բամբասանքներ” տարածելով: Այս մասին ”Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Չնայած այն հանգամանքին, որ Հ. Մարգարյանը հաստատել է, որ որոշ հարցերի շուրջ ՀՅԴ-ի ներսում տարաձայնություններ, այնուամենայնիվ, եղել […]

Կմեկնարկի պահածոների փառատոնը /վիդեո/

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը Henaran.am-ի հետ զրույցում խոսեց ավանդական կերակրատեսակների ևս մեկ փառատոնի նախաձեռնության մասին: Սեդրակ Մամուլյանը այս անգամ մտադիր է հիմնել պաշարի մշակույթի փառատոն.”Աբովյանի տարածաշրջանում ուզում ենք այսպես ասած պաշարի տոն կազմակերպել:Պահած բաները կոչվում են պահածո, պարտադիր չէ դա բանկայի մեջ լինի: Ասենք ձավարեղենը՝ կորկոտ, բլղուր, փոխինձ”: Թե […]

Տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ միջգերատեսչական հանձնաժողովի իններորդ նիստը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի իններորդ նիստը: Հանձնաժողովն ամփոփեց ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործողությունների ծրագրի 2013թ.-ի կատարողականը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն իրենց գերատեսչությունների մասով ներկայացրեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարեւորագույն միջոցառումները: Այնուհետեւ հանձնաժողովը քննարկեց ՆԱՏՕ-ի կառույցների կողմից պատրաստված “Հայաստանի ԱԳԳԾ 2013թ. […]

Խաչիկյանի տրամադրությունը լավ էր /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվող   ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությունը հետաձգվեց  մինչեւ հուլիսի  25-ը:  Դատական նիստին պետք է շարունակվեր վկաների հարցաքննությունը, սակայն պարզվեց, որ ծանուցված եւ ոչ մի վկա դատարան չի ներկայացել: Դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարարեց, որ թեւրեւս […]

Հռոմի պապը պահանջել է անմիջապես հանել Բուենոս-Այրեսում տեղադրված իր արձանը

Հռոմի պապ հայր Ֆրանցիսկոսը խնդրել է անմիջապես հանել իր պատկերով քանդակը, որը հունիսի 29-ին տեղադրվել է նրա հայրենի Արգենտինայում` Բուենոս-Այրեսի մայր տաճարի մուտքի մոտ:  Այդ եկեղեցում` նախքան պապ ձեռնադրվելը, նա ծառայել է որպես արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիո: Տեղեկանալով այն մասին, որ այնտեղ տեղադրել են իր արձանը, հայր Ֆրանցիսկոսը զանգահարել է տաճարի վանահորը եւ ներկայացրել իր […]

Արմատական բեկո՞ւմ

Վերջին տարիներին գյուղատնտեսությունում ներդրված ռազմավարական ծրագրերըարմատական բեկում առաջացրին ոլորտում՝ հիմնովին փոխելով նաև գյուղատնտեսականհողային ռեսուրսների նպատակային օգտագործման ցուցանիշները: 2011-2012թթ. գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններըհանրապետությունում կազմել են համապատասխանաբար` 286.7 և 304.2 հազ. հա, այսինքն՝վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը բարձրացել է` 2011թ–ին կազմելով63.8%, իսկ 2012թ–ին՝ 67.9%: 2012 թ–ին նախորդ տարվա նկատմամբ ցանքատարածություններնավելացել են շուրջ 17.5 հազ. հա–ով:Հայաստանը դասվում է սակավահող երկրների շարքին, սակայն 2010թ. տվյալներովնպատակային չէր օգտագործվում շուրջ 165.0 հազ. հա վարելահող, և այդ արժեքավոր ռեսուրսինպատակային օգտագործման մակարդակը 63.2 % էր: Ըստ օպերատիվ տվյալների, 2013 թվականին ցանքատարածություններն ընդլայնվել են՝ հասնելով321-322 հազար հեկտարի: Այս տարի` Հայաստանի Հանրապետության պատմության մեջառաջին անգամ, վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կհասնի 72%-ի, իսկցանքատարածությունների աճը հիմնովին կփոխի  Հայաստանի գյուղատնտեսականնշանակության հողային քարտեզը: Ցանքատարածությունների ավելացումը գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճիլավագույն ցուցիչն է, իսկ հողային ռեսուրսի արդյունավետ կառավարումը, բնատնտեսականներուժի խթանումը՝ երկրի պարենային անկախության երաշխիքը: Աղբյուրը` ԳՆ մամլո ծառայություն

“Հովիկ Աբրահամյանն ավանդական ընտանիքում է ապրում. չի՞ գիտակցում”

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի կարծում, թե Հայաստանին Եվրամիությունն ընդհանրապես պետք չէ, սակայն դեպի Եվրոպա գնալիս Հայաստանը պետք է իր սեփական շահերով առաջնորդվի: ՛՛Մեզ ասում են՝ դուք պարտավոր եք իրականացնել բոլոր այն պահանջները, որոնք ներկայացրել ենք, եթե ուզում եք պահպանել ձեր ավանդական ընտանիքը, ոչ` չեք կարող դա անել՛՛-այսօր լրագրողների հետ հանդիպմանն տեսակետ հայտնեց […]

Առկա են բազմաթիվ բողոքներ դեռևս 2001 թվականին տեղի ունեցած մահվան դեպքերի քննության վերաբերյալ

Օրեր առաջ ՀՀ զինվորական դատախազությունը զինված ուժերում մահվան ելքով գործերն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու կապակցությամբ տարածել էր հայտարարություն և մասնակցության հրավեր էր հղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին: Պաշտպանը դեռևս 2011 թվականին Ազգային ժողովին առաջարկել էր ստեղծել Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ` նկատի ունենալով Ազգային ժողովի քաղաքական կշիռն ու չեզոքությունը նման բարդ խնդիրների լուծման պարագայում: Այն ժամանակ աշխատանքային խմբի մեջ ընդգրկվել էին Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Արամ Սաֆարյանը, Հրայր Կարապետյանը և Լարիսա Ալավերդյանը, իսկ հետագայում նաև ապահովվել էր Զինվորական դատախազության ներգրավվածությունը: Ցավոք, Ազգային ժողովի համապատասխան հանձնախմբի կողմից նախաձեռնությունը թողնվել էր անավարտ: Այժմ Զինվորական դատախազությունը նախատեսում է աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության առարկա դարձնել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո: Մինչդեռ, այսօր առկա են բազմաթիվ բողոքներ դեռևս 2001 թվականին տեղի ունեցած մահվան […]

Մեկնարկում է “Սլավոնական բազարը” . Հայաստանը կներկայացնի Վրեժ Կիրակոսյանը

Այսօր` հուլիսի 11-ի երեկոյան կհայտարարվի “Սլավոնական բազարը Վիտեբսկում” 21-րդ միջազգային մշակութային փառատոնի բացումը:  Փառատոնի բացումը կկայանա գալա-համերգով, որին կմասնակցեն Անատոլի Յարմոլենկոն եւ “Сябры” անսամբլը, Նադեժդա Բաբկինան եւ “Русская песня” անսամբլը, Թինա Կարոլը, Ալեքսանդր Սերովը, Ելենա Վաենգան, Ալեքսանդր Մալինինը եւ այլոք:  Փառատոնին կմասնակցեն 5 հազար մասնակիցներ աշխարհի ավելի քան 30 երկրներից: Ըստ ավանդույթի` փառատոնի մրցույթային ծրագիրն սկսվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի