06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2013

Մարգարիտան կախվել է պատշգամբի բազրիքից

Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի 7-րդ հարկի պատշգամբի երկաթյա կառուցատարրին կանգնած է քաղաքացի, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ,  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ԱԻ արձագանքման խումբը և մեկ ավտոսանդուղք: Դեռևս չբացահայտված […]

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչեւ 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հուլիսի 11-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով անձամբ է եղել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում ու լսել բնակիչներին: Քաղաքապետի հետ անակնկալ հանդիպումը ողջունվել է բնակիչների կողմից: […]

Արցախի պետական կամերային երգչախումբը Լիտվայում արժանացել է մրցանակի

2013թ. հուլիսի 3-8-ը Արցախի “Մռակած” պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է “Gratulationes” ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության “Լաուդատե Դոմինում” 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին: Մրցույթին մասնակցել է 10 երգչախումբ Լիտվայից /3/, Ռուսաստանից /3/, Լեհաստանից /3/ և Արցախից /1/: Մրցույթի շրջանակներում երգչախմբերը համերգներով հանդես են եկել Վիլնյուսի մի շարք մշակութային հաստատություններում և եկեղեցիներում: Մրցութային ծրագրի համաձայն` երգչախմբերից […]

Սուրիկ Խաչատրյանի խնդրանքը. հանձնում-ընդունում Սյունիքի մարզպետարանում /վիդեո/

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը  Սյունիքի մարզպետարանում ներկայացրեց նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը նույնպես ներկա էր այդ հանդիպմանը, շնորհավորեց Վահե Հակոբյանին եւ դիմելով մարզպետարանի աշխատակիցներին՝ կոչ արեց աշխատել նույն տեմպերով նաեւ նոր մարզպետի հետ: Ըստ նրա, իրենք մեկ թիմ են: “Առաջին խնդրանքս նա է լինելու, որ սյունեցու հպարտությամբ […]

Հայ եւ ամերիկացի դատավորները կքննարկեն վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարեփոխումները

Հուլիսի 12-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը (“Ի-Դի-Էմ-Սի”)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում կանցկացնի Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ)համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով: Միջոցառման նպատակն է քննարկել ՎԱԿհամակարգի բարեփոխումները Հայաստանում՝ որպես գործարար միջավայրի բարեփոխումների բաղկացուցիչ մաս, եւ ներկայացնել ՎԱԿ համակարգի ամերիկյան մոտեցումը՝ որպես միջազգային փորձի լավագույն օրինակ: […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոլդովայի Հանրապետություն: Մինչ մայրաքաղաք Քիշնեւում Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկը, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության Նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-մոլդովական քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու եւ առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել […]

20-ամյա Մարոյին սպանե՞լ են. վախենում են քաղաքապետը նպաստի գործի կոծկմանը /վիդեո/

2012 թվականի հուլիսի 12-ին ըստ պաշտոնական վարկածի՝ խալաթի գոտիով կախվելու միջոցով 20 ամյա Մարո Գուլոյանը ինքնասպանություն է գործել: Շուրջ 10 ամիս ձգձգված քրեական գործի քննությունը, որը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով՝  կարճվել է: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց Մարո Գուլոյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Լուսինե Մինասյանը: “Մարո Գուլոյանը 20 տարեկան էր, ուներ դուստր, որը այս պահին երկուսուկես […]

Իրավիճակը բավականին կայուն է, բայց պատերազմի ռիսկ անընդհատ գոյություն ունի. Քրիստիան Կոլտեր

 Այսօր լրագրողներին ներկայացվեց ՛՛Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղ՛՛ գիրքը, որը խմբագրել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մալքլ Քամբեքը, և որում  հոդված ունի նաև Տարածաշրջանայան հետազոտությունների կետրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Վերջիններս նշեցին, որ գիրքը կարևոր նշանակություն ունի, քանի որ ԼՂՀ կոնֆլիկտի մասին անգլերեն գրականությունն այդքան էլ շատ չէ: Խոսելով կոնֆլիկտի մասին Ռիչարդ Կիրակոսյանն […]

Մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերն ապահովված են հայտարարությունների ցուցատախտակներով

Բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են   հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքներ: Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը տեղեկացրել է, որ 2013 թվականի կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսված աշխատանքների շրջանակում վարչական շրջան-համատիրություն համատեղ ուժերով մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերն ապահովվել են հայտարարությունների ցուցատախտակներով: Որոշ շենքերում, որտեղ շքամուտքերի ընթացիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի