24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրավիճակը բավականին կայուն է, բայց պատերազմի ռիսկ անընդհատ գոյություն ունի. Քրիստիան Կոլտեր

 Այսօր լրագրողներին ներկայացվեց ՛՛Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղ՛՛ գիրքը, որը խմբագրել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մալքլ Քամբեքը, և որում  հոդված ունի նաև Տարածաշրջանայան հետազոտությունների կետրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Վերջիններս նշեցին, որ գիրքը կարևոր նշանակություն ունի, քանի որ ԼՂՀ կոնֆլիկտի մասին անգլերեն գրականությունն այդքան էլ շատ չէ:

Խոսելով կոնֆլիկտի մասին Ռիչարդ Կիրակոսյանն ասաց.

՛՛ՌԴ-ը սկսել է զենքի առաքում իրականացնել, սակայն զենքի առաքումը դեռևս չի սպառնում Հայաստանի անվտանգությանը, սակայն դա ավելի խորն արմատներ ունի, քանի որ Հայաստանն ստիպված է համընթաց քայլել Ադրեջանի տևական ծախսերին՛՛: 

 ՛՛ Հետևելով վերջերս կատարված բացահատումներին, որոնց համաձայն՝ ՌԴ-ն սկսել է մեկ միլիարդ դոլար արժողությամբ զենքի և սպառազինությունների համակարգերի առաքում Ադրբեջանին, նոր մտահոգություն է առաջ գալիս ոչ կայուն Հարավային Կովկասում տարածաշրջանային ուժերի արդեն իսկ զգայուն  հավասարակշռության հնարավոր  փոփոխություն շուրջ: Թեև զինամթերքների ձեռքբերման այս նոր գործարքը Ադրբեջանին սպահովում է ՌԴ-ից բերվող հարձակվողական սպառազինության զգալի ծավալով՝ այդ թվում մարտական տանկեր, ծանր հրետանի, սակայն խիստ ռազմական առումով դա բավարար չէ ուժերի հավասարկշռության վրա ազդելու համար՛՛՛-հավելեց Կիրակոսյանը:

 ”Ռուսաստանը բացահայտորեն շահագործում է չլուծված ղարաբաղյան հակամարտությունը և աճող լարվածությունը, որպեսզի շարունակի ամրապնդել իր իշխանությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում, այս առումով ՌԴ-ն ոչ միայն դարձել է Ադրբեջանին գլխավոր զենք մատակարարողը, այլև շարունակում է ընդլայնել իր ռազմական աջակցությունը և համագործակցությունը Հայաստանի հետ՛՛-կարծում է Կիրակոսյանը:

Քննարկմանը ներկա էր նաև Բրեմենի համալսարանի ներկայացուցիչ, հակամարտությունների հետազոտող Քրիստիան Կոլտերն, ով նշեց, որ Մինսկի խմբի բանակցություններն առանձնապես առաջ չեն շարժվում:

Նա հայտնեց, որ այդքան էլ լավատես չէ, որ ապագայում հնարավոր կլինի որոշ անխուսափելի բաներից խուսափել:
՛՛Խնդիրն այն է, որ Ղարաբաղում այս պահին կոնկրետ օրինակով օդանավակայանի վերաբացումը կրկնին հստակ չէ և այդ խնդիրը դեռևս լուծված չէ: Բացի այդ ինտենսիվորեն հաջող քարոզարշավ կա Եվրոպայում Ադրբեջանի կողմից, որը շատ արդյունավետ է աշխատում՛՛,-ասաց Կոլտերը:
Անդրադառնալով Ադրբեջանում սպասվող ընտրություններին` նա նշեց, որ չի կարծում, թե Ալիևը կկորցնի իր իշխանությունը:
՛՛Ես ավելի վատ մտավախություն ունեմ, որ հնարավոր է, որ մյուս խմբերը ովքեր կգան իշխանության գլուխ դեռ հարց է, թե ինչպես կվերաբերվեն Ղարաբաղի հարցին: Լեռնային Ղարաբաղում իրավիճակը բավականին կայուն է, բայց պատերազմի ռիսկ անընդհատ գոյություն ունի՛՛,-նկատեց հակամարտություններ ուսումնասիրողը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ