Արցախի պետական կամերային երգչախումբը Լիտվայում արժանացել է մրցանակի
2013թ. հուլիսի 3-8-ը Արցախի “Մռակած” պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է “Gratulationes” ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության “Լաուդատե Դոմինում” 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին:
Մրցույթին մասնակցել է 10 երգչախումբ Լիտվայից /3/, Ռուսաստանից /3/, Լեհաստանից /3/ և Արցախից /1/: Մրցույթի շրջանակներում երգչախմբերը համերգներով հանդես են եկել Վիլնյուսի մի շարք մշակութային հաստատություններում և եկեղեցիներում:
Մրցութային ծրագրի համաձայն` երգչախմբերից յուրաքանչյուրը կատարեց 3 հոգևոր երգ և հանդես եկավ պարտադիր ծրագրում` կատարելով լիտվական երգ: Կանոնակարգի համաձայն, երգերը կատարվել են առանց նվագակցության`ա կապելլա:
Մրցույթ-փառատոնի արդյունքներով “Մռակած” պետական կամերային երգչախումբը արժանացել է երրորդ մրցանակի, իսկ պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը` կատարելով լիտվացի կոմպոզիտոր Յուոզաս Նաույալիսի “Tristis est anima mea” երգը: