07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերն ապահովված են հայտարարությունների ցուցատախտակներով

Բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են   հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը տեղեկացրել է, որ 2013 թվականի կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսված աշխատանքների շրջանակում վարչական շրջան-համատիրություն համատեղ ուժերով մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերն ապահովվել են հայտարարությունների ցուցատախտակներով: Որոշ շենքերում, որտեղ շքամուտքերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ցուցատախտակները կփակցվեն դրանք ավարտելուց հետո: Յուրաքանչյուր վարչական շրջան յուրովի մոտեցում է ցուցաբերում եւ, ըստ այդմ,  շքամուտքերը կահավորում միանման ցուցատախտակներով:

Հայտարարությունների ցուցատախտակների առկայությունը, ինչպես վկայում են համատիրությունների ղեկավարներն ու իրենք՝ բնակիչները, էապես կրճատել են որոշ անբարեխիղճ քաղաքացիների եւ կամզակերպությունների կողմից շնեքի պատերին հայտարարությունների անխնամ փակցման  դեպքերը: Համատիրություններն անում են հնարավորը նման երեւույթների նկատմամբ վերահսկողություն սահմանելու եւ փակցված ցուցատախտակները վնասելու դեպքերը բացառելու ուղղությամբ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ