10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

20-ամյա Մարոյին սպանե՞լ են. վախենում են քաղաքապետը նպաստի գործի կոծկմանը /վիդեո/

2012 թվականի հուլիսի 12-ին ըստ պաշտոնական վարկածի՝ խալաթի գոտիով կախվելու միջոցով 20 ամյա Մարո Գուլոյանը ինքնասպանություն է գործել:

Շուրջ 10 ամիս ձգձգված քրեական գործի քննությունը, որը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով՝  կարճվել է: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց Մարո Գուլոյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Լուսինե Մինասյանը:

“Մարո Գուլոյանը 20 տարեկան էր, ուներ դուստր, որը այս պահին երկուսուկես տարեկան է, մահվան պահին հղի էր մոտ 2 ամսեկան և ընտանիքի անդամներն էլ էին տեղյակ: Ամուսնու հետ անհաշտ են եղել, քանի որ ամուսինը խաղամոլ էր”,-պատմեց Լուսինե Մինասյանը:

Մարո Գուլոյանը ցանկացել է ամուսնալուծվել, սակայն նրան ետ է պահել ամուսնու սպառնալիքները, թե իբր երեխային կխլեն մորից:

Մարոյի ծնողները ապրում են Բյուրեղավանում, ամուսնու ընտանիքը` Առինջ գյուղում: Ծնողները պատրաստ են եղել ետ ընդունել աղջկան, բայց նա շարունակել է ծեծին ու սպառնալիքներին դիմանալով ապրել ամուսնու տանը:

Մարոյին հուղարկավորել են ծնողների տանից.”Այդ ժամանակ նկատվել են մարմնական վնասվածքներ ասեմ, թե ինչ որ հետքեր ասեմ՝ Մարոյի մարմնի վրա և այդ ամեն ինչը ֆիքսվել է անկախ ֆոտոլրագրողի կողմից, հետագայում մենք այդ լուսանկարները ներկայացրել ենք նաև վարույթն իրականացնող մարմնին, նախ պարզելու համար թե ինչու առաջին դատաբժիշկն այդ ամենը չի ֆիքսել, երկրորդ արտաշիրիմում անելու համար ”:

Արտաշիրիմումը սակայն նույնպես անարդյունք է եղել, պատճառաբանել են, թե մարմնի նշված հատվածները չեն պահպանվել:

Լուսինե Մինասյանը նշեց , որ մտավախություն կա, որ գործը կոծկելուն նպաստում է Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը, որը Գևորգ Գուլոյանի մոտ ազգականն է. ”Որպես իրավաբան ինձ թույլ չեմ տա ասել, որ միանշանակ պատճառը դա է, սակայն ոստիկանների ներկայությամբ Մարոյի ամուսնու հորեղբոր վարքագիծը շատ անհասկանալի էր, թե ինչ հայհոյանքներ ու սպառնալիքներ էր նա հնչեցնում տուժողի ընտանիքի հասցեին և որ ոստիկանությունը ոչ մի քայլ չէր ձեռնարկում նրան կարգի հրավիրելու համար: Այդ անձը հանդիսանում է նաև քաղաքապետի վարորդը “,-ասաց փաստաբանը:

Գևորգ Գուլոյանը  այլ անձանց միջոցով կտրված վայր է տարել Մարոյի եղբորը և ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներով ահաբեկել նրան՝ պահանջելով դադարեցնել բողոքը:

Այսօր Լուսինե Մինասյանը դիմում խնդրանքով դիմել է ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին: Մարո Գուլոյանի ծնողները հավաստել են, որ պայքարելու են մինչև վերջ և դատախազին խնդրում են կրկին քննության ուղարկել կարճված քրեական գործը: Դիմումի մեջ նշվում է, որ ցանկալի է քննությունը իրականացվի Երևանում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ