06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2013

Արա, ես էլ մարզպետ չեմ … Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում է

Քիչ հետո Սյունիքի մարզպետարանում մարզպետարանի աշխատակիցներին, համայնքի ղեկավարներին եւ մարզի ձեռնարկությունների ղեկավարներին կներկայացվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Հիշեցնենքմ երեկ` հուլիսի 10-ին կառավարության որոշմամբ վերջինս նշանակվեց Սյունիքի մարզպետ:  Ինչպես տեղեկացնում են “Henaran.am“-ի աղբյուրները, մարզպետարանում է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նշենք, որ հունիսի 1-ին Գորիսի` նրա տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանը մարզպետարան […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, “Իրան-Հայաստան 400կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին”, “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Էներգետիկայի մասին” […]

Անահիտ Շահբազյանը ցնցել է Թուրքիայի ներկայացուցչին /վիդեո/

Երգչուհի Անահիտ Շահբազյանը հուլիսի 7-ին ՌԴ-ի Նովոռոսիսկում կայացած ՛՛Морской узел-2013՛՛ մրցույթում հաղթել է գլխավոր մրցանակը՝ Գրան պրին: Այսօր Անահիտ Շահբազյանն ու երգչուհի Արմինե Գրիգորյանն, ով եղել է ժյուրիի կազմում, հանդիպեցին լրագրողների հետ: Անահիտը պատմեց, որ հրավերն ստացել է մոտ վեց ամիս առաջ և շահելով նման մրցանակ՝ բավական ուրախացել է:  ՛՛Պատվով ներկայացրի երգերս՛՛,-ասաց:    Արմինե Գրիգորյանը […]

Իրանին կասկածում են նոր միջուկային օբյեկտ կառուցելու մեջ

Աքսորում գտնվող իրանական ընդդիմադիր խումբը հայտարարել է, որ տվայլներ ունի, ըստ որոնց Իրանում նոր միջուկային օբյեկտ է կառուցվում, հաղորդում է ”Reuters”-ը: Իրանյան հակամարտության Ազգային խորհրդի ներկայացուցիչները նշել են, որ խոսքը ստորգետնյա օբյեկտի մասին է, որը Դեմավենդ քաղաքից 10 կմ դեպի արեւմուտք է գտնվում` Թեհրանից մոտ 60 կմ հեռավորության վրա:  Ինչպես նշում է”Reuters”-ը, կասկած է հարուցում […]

Զարմացած է կառավարության անտարբերությունից

Մասնագիտությամբ թուրքագետ Սերգեյ Մանվելյանը հոգևոր երաժշտության ուսումնասիրությամբ է զբաղվում: Արդեն մեկ տարի նա հուշեր է հավաքում “Ամենայն հայոց սոխակ” Լուսինե Զաքարյանի կյանքի և ստեղածագործական գործնեության մասին: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում Սերգեյ Մանվելյանը խոսեց հոգևոր երաժտության արդի խնդիրների, մարդկանց այն ավելի հասանելի դարձնելու ելքերի և մշակութային դաշտում առաջացած բացի մասին: “Անցած տարի լրացել է Լուսինե Զաքարյանի […]

Վտանգվում է ՀՀ` առանց այն էլ խնդրահարույց էներգետիկ անվտանգությունը. “Ազատ դեմոկրատների” հայտարարությունը

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ընթանում են բանակցություններ “Գազպրոմի” ղեկավարության և ՀՀ Էներգետիկայի նախարարության միջև “Հայռուսգազարդ» ՓԲԸ–ում  “Գազպրոմի” բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորության շուրջ` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է հետ կանգնել ՀՀ–ի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ  ռեսուրսի վաճառքից, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ զրկվելով բաժնեմասից, ՀՀ–ն նաև […]

Արքայադստերը 12 տարվա ազատազրկում է սպառնում

Սաուդյան Արաբիայի արքայադստերը 12 տարվա ազատազրկում է սպառնում` ԱՄՆ-ում ստրկական աշխատանքի հարկադրելու պատճառով, հաղորդում է “Associated Press”-ը: Մեշայել Ալայբանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա նախկին տնային աշխատողը, ով Քենիայի քաղաքացի է, հայտնել է ոստիկանությանը, որ Ալայբանն իրեն պահել է Կալիֆորնիայի իր տանը`կնոջ կամքին հակառակ, եւ ստիպել է աշխատել: Այդ կնոջն աշխատանքի համար վարձել […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ

 ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 11-ին քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին: Նիստի ընթացքում հայ խորհրդարանականները հանդես կգան ելույթներով: ԱԺ պատվիրակության կազմում են Հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, “Օրինաց երկիր” խմբակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի