14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արքայադստերը 12 տարվա ազատազրկում է սպառնում

Սաուդյան Արաբիայի արքայադստերը 12 տարվա ազատազրկում է սպառնում` ԱՄՆ-ում ստրկական աշխատանքի հարկադրելու պատճառով, հաղորդում է “Associated Press”-ը:

Մեշայել Ալայբանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա նախկին տնային աշխատողը, ով Քենիայի քաղաքացի է, հայտնել է ոստիկանությանը, որ Ալայբանն իրեն պահել է Կալիֆորնիայի իր տանը`կնոջ կամքին հակառակ, եւ ստիպել է աշխատել: Այդ կնոջն աշխատանքի համար վարձել է արքայադստեր ընտանիքը 2012-ին: Քենիայից Սաուդյան Արաբիա ժամանելուն պես նրանից խլել են անձնագիրը, ստիպել արտաժամ աշխատել, խոստացվածից քիչ են վարձատրել եւ թույլ չեն տվել հեռանալ:

Դատավորը 5 մլն դոլարի չափով գրավ է պահանջել, արքայադստերը ստիպել է GPS սենսոր կրել` նրա գտնման վայրի մասին մշտապես տեղյակ լինելու համար, ինչպես նաեւ արգելել են առանց տեղյակ պահելու լքել երկրի սահմանները: Մեղադրյալը դատական լսումներին ներկա չի գտնվել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ