25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Անահիտ Շահբազյանը ցնցել է Թուրքիայի ներկայացուցչին /վիդեո/

Երգչուհի Անահիտ Շահբազյանը հուլիսի 7-ին ՌԴ-ի Նովոռոսիսկում կայացած ՛՛Морской узел-2013՛՛ մրցույթում հաղթել է գլխավոր մրցանակը՝ Գրան պրին: Այսօր Անահիտ Շահբազյանն ու երգչուհի Արմինե Գրիգորյանն, ով եղել է ժյուրիի կազմում, հանդիպեցին լրագրողների հետ: Անահիտը պատմեց, որ հրավերն ստացել է մոտ վեց ամիս առաջ և շահելով նման մրցանակ՝ բավական ուրախացել է: 

՛՛Պատվով ներկայացրի երգերս՛՛,-ասաց:  

 Արմինե Գրիգորյանը պատմեց, որ արդեն 12 տարի է, որ այս մրցույթը կա: ՛՛Վերջապես պետք է գրան պրի բերվեր՛՛,-շեշտեց Գրիգորյանն ու հավելեց, որ սովորաբար այդ մրցույթներում անհանգստանում ես մասնակցի համար, սակայն ինքը շատ հանգիստ էր:

՛՛Պետք է միշտ կռիվ տաս, տանջվես ու տեղ գրավես, բայց այս դեպքում հանգիստ նստած էինք, առիթ չեղավ կռիվ տալու, մեգահզոր տաղանդ ու գրանդիոզ ելույթ էր: Հիացած էին նրա մարդ որակով, նաև Միխայիլ Տուրեցկին՛՛:

 Անահիտի խոսքով՝ իր ձայնը շատ էր հավանել նաև Թուրքիայի ներկայացուցիչը: ՛՛Թուրքիայի ներկայացուցիչն ասել էր՝ նման երգեցողություն լսելուց հետո կարելի է թարգել երգելը՛՛-պատմեց երգչուհին:

Նշենք, որ վերջինս ցանկանում է հանդես գալ նաև  ՛՛Նոր ալիքում՛՛, “Եվրատեսիլում”:

Երգչուհին սիրով համաձայնեց երգել լրագրողների համար: Դիտեք` տեսանյութը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ