11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Իրանին կասկածում են նոր միջուկային օբյեկտ կառուցելու մեջ

Աքսորում գտնվող իրանական ընդդիմադիր խումբը հայտարարել է, որ տվայլներ ունի, ըստ որոնց Իրանում նոր միջուկային օբյեկտ է կառուցվում, հաղորդում է ”Reuters”-ը:

Իրանյան հակամարտության Ազգային խորհրդի ներկայացուցիչները նշել են, որ խոսքը ստորգետնյա օբյեկտի մասին է, որը Դեմավենդ քաղաքից 10 կմ դեպի արեւմուտք է գտնվում` Թեհրանից մոտ 60 կմ հեռավորության վրա: 

Ինչպես նշում է”Reuters”-ը, կասկած է հարուցում այն փաստը, որ Դեմավենդում գտնվող միջուկային օբյեկտի մասին հայտարարությունն ընդդիմությունն անում է Իրանի նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթանակ գրանցեց բարեփոխիչ Հասան Ռուհանին: Նրա` իշխանության գալու հետ էլ արեւմտյան երկրները կապում են Իրանի միջուկային ծրագրերի շուրջ առաջացած կոնֆլիկտի հանգուցալուծումը: Իսկ նոր միջուկային օբյեկտի մասին հայտարարությունը կարող է նրանց մոտ կասկածներ առաջացնել հանգուցալուծման վերաբերյալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ