“Հովիկ Աբրահամյանն ավանդական ընտանիքում է ապրում. չի՞ գիտակցում”
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի կարծում, թե Հայաստանին Եվրամիությունն ընդհանրապես պետք չէ, սակայն դեպի Եվրոպա գնալիս Հայաստանը պետք է իր սեփական շահերով առաջնորդվի:
՛՛Մեզ ասում են՝ դուք պարտավոր եք իրականացնել բոլոր այն պահանջները, որոնք ներկայացրել ենք, եթե ուզում եք պահպանել ձեր ավանդական ընտանիքը, ոչ` չեք կարող դա անել՛՛-այսօր լրագրողների հետ հանդիպմանն տեսակետ հայտնեց Սարգսյանը:
Նա խնդիր է համարում Ազգային ժողովում ապագայում քննարկվելիք նախագիծը, որ վերաբերում է այլընտրանքային ծառայությանը. ՛՛Այսինքն՝ կարելի է գալ ու ասել` ես եհովայի վկա եմ ու չծառայե՞լ՛՛:
Արամ Սարգսյանի համար անընդունելի է նաև փոքրամասնություններին վերաբերող օրենքը, որ Ազգային ժողովը կքվեարկի աշնանը. ՛՛Մնում է օրենք ընդունենք, որ կինը կինը է, տղամարդն էլ տղամարդ է: Նրանք ուզում են ամեն ինչ անեն, որ այլասեռվածության շնորհիվ քանդվեն այն ազգերը, որ պահպանում են իրենց արժեքները՛՛: ՀԴԿ ղեկավարի խոսքով՝ այսօրվա խորհրդարանին պետք է պարտադրել պետական շահերից հանդես գալ: Այդ հարցով իրենք դիմելու են Ազգային ժողովին:
՛՛ Հովիկ Աբրահամյանը, համոզված եմ, որ ավանդական ընտանիքի ներկայացուցիչ է ու ավանդական ընտանիքում է ապրում, նա չի՞ գիտակցում՝ ինչ օրենքի մասին է խոսքը՛՛,-զարմանում է Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ մեր իշխանավորները հաճախ սեփական շահը վեր են դասում ազգայինից: ՛՛Փարիսեցիներ են շատ ժամանակ մեր իշխանավորները, իրենց համար պաշտոնն ու ուժը պահպանելն է կարևորը շատ ժամանակ, քան ազգային շահը՛՛,-եզրափակեց բանախոսը: