18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ միջգերատեսչական հանձնաժողովի իններորդ նիստը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի իններորդ նիստը:

Հանձնաժողովն ամփոփեց ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործողությունների ծրագրի 2013թ.-ի կատարողականը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն իրենց գերատեսչությունների մասով ներկայացրեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարեւորագույն միջոցառումները:

Այնուհետեւ հանձնաժողովը քննարկեց ՆԱՏՕ-ի կառույցների կողմից պատրաստված “Հայաստանի ԱԳԳԾ 2013թ. գարնանային ամփոփում” զեկույցը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն իրենց գերատեսչությունների մասով ներկայացրեցին զեկույցում մատնանշված առաջարկություններն ու կատարման ենթակա միջոցառումների ցանկը:

Արթուր Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ նախանշված միջոցառումները հաջող ավարտական ընթացք կունենան հաշվետու ժամանակահատվածում,  հետեւաբար պետք է շարունակել այս ընթացքը` ակնկալելով դրական արդյունքներ:

Ի լրումն, ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, կիբերահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության խնդիրներին, ռազմակրթական համակարգի բարելավմանը, շրջակա միջավայրի եւ քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման խնդիրներին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ կազմակերպչական հարցեր։

 

ԱԱԽ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ