10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն փորձում է իր խնդիրները ներկայացնել այլ երանգավորմամբ

Ֆեյսբուքյան իր էջում քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը գրել է.

”Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը, ինչն արտահայտվում է կուսակցության մասին ”կեղտոտ բամբասանքներ” տարածելով: Այս մասին ”Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Չնայած այն հանգամանքին, որ Հ. Մարգարյանը հաստատել է, որ որոշ հարցերի շուրջ ՀՅԴ-ի ներսում տարաձայնություններ, այնուամենայնիվ, եղել են, սակայն, ըստ Մարգարյանի, ”այն, ինչ մամուլում գրվում է, որևէ առնչություն չունի իրականության հետ, դրանք դրսից գործադրվող ճիգեր են Դաշնակցության մեջ ճեղքեր գտնելու և խնդիրներ հարուցելու համար”:
Այն, որ ՀՅԴ-ն ակնհայտ խնդիրներ ունի, պարզ ընդգծվեց 2012-13 թվականին տեղի ունեցած ընտրական ցիկլի ընթացքում, երբ կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ընթացքում նախորդ ընտրությունների համեմատ ռեկորդային քիչ թվով ձայն հավաքեց, նախագահական ընտրություններին ինչ-ինչ պատճառներով չմասնակցեց, իսկ Երևանի ավագանու ընտրություններին առհասարակ ձախողվեց:
Ստեղծված իրավիճակում լրիվ երկրորդական է կենտրոնանալ այն հանգամանքի վրա, թե ով կամ ինչից ելնելով ՀՅԴ-ի դեմ պատվեր կիջացնի (կամ արդյոք կիջացնի՞):
Ուրիշ բան, եթե ՀՅԴ-ում որոշ գործիչներ, իրական թեմայից շեղելու համար, հետևողականորեն փորձում են հարցին այլ ուղղվածություն տալ, ինչից սակայն, առկա խնդիրների էությունը չի փոխվում:
Իսկապես ցավալի է, որ ՀՅԴ-ում, ստեղծված իրավիճակից անհրաժեշտ եզրակացություններ անելու փոխարեն, զբաղված են երկրորդական հարցերով, մանավանդ, երբ հստակ կարելի է ֆիքսել, որ մամուլը ՀՅԴ-ում առկա տարաձայնություններին անդրադառնում է ոչ հաճախակի, ինչը ևս մեկ ապացույց է այն բանի, որ ՀՅԴ-ի դեմ իրականում տոտալ արշավ չի իրականացվում:

Իրականում մնում է անհայտ, թե ինչո՞ւ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ-ում առկա խնդիրներին որոշեց անդրադառնալ հենց վերոնշյալ համատեքստում: Կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ում կտրուկ ակտիվանալու և ստեղծված իրավիճակից շահած դուրս գալու լավագույն ուղի են տեսնում խնդիրներն այլ երանգավորմամբ մատուցելու ու պայքարը կառավարության ճակատ տեղափոխելու տարբերակը:

Հ.Գ. Ժամանակին երկրում առկա խնդիրները վարչապետի վրա բարդելու մարտավարությամբ ԲՀԿ-ն էր գործում, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա լավագույն դեպքում կարճաժամկետ խնդիրներ է լուծում և ԲՀԿ-ն քաղաքական զարգացումների որոշակի փուլում, գիտակցելով այս հանգամանքը, կտրուկ փոխեց գործելաոճը”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ