09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ո՞վ է ստում. Յուրի Վարդանյանը զայրացել է. Հայկական ժամանակ

Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի բջջային հեռախոսով այլեւս չի կարելի զանգել։ Որովհետեւ նա արդեն նախարար է։ Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Վարդանյանը, ով մինչեւ վերջերս լրագրողների հարցերին սիրալիր պատասխանում էր, հիմա փաստորեն խիստ վիրավորվում է, երբ ինչ-որ մեկը հանդգնում է նախարար մարդուն զանգել ու փորձել հարցեր տալ։

“Բայց ինչի՞ եք իմ ձեռքին զանգում, ո՞վ է ձեզ ասել, որ իմ ձեռքին կարելի է զանգել, ինչի՞ համար եք զանգում”– երեկ թերթի զանգից խիստ սրտնեղեց նախարարը եւ անջատեց հեռախոսը։

 Իսկ զանգել էին ճշտելու հիմա ո՞վ է սուտն ու ճիշտը՝ իր խոսնա՞կը, ով հայտարարել էր, որ Յուրի Վարդանյանն ու Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել են, թե՞ Ծառուկյանի խոսնակը, ով հայտարարել էր, որ նման հանդիպում չի եղել։ Վարդանյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները, ինչպես հայտնի է, բավական լարված են։

Նախարար նշանակվելուց անմիջապես հետո Վարդանյանը հրահանգել էր քանդել եւ վերանորոգել ՀԱՕԿ նախագահի աշխատասենյակը, որը գտնվում է նույն շենքում եւ հայտարարել էր, որ այդ սենյակն այլեւս Ծառուկյանինը չէ։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ