10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ո՞վ է խանգարելու ամառային քաղաքական քունը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է քաղաքական դաշտի ամառային խոր քնին: Խաթարել այն անկարող են նույնիսկ բարձրաստիճան եվրաչինովնիկների միմյանց հաջորդող այցերը Հայաստան։ Ճիշտն ասած, այդ եվրոպացիներից մենք երբեւէ ոչ մի բան, բացի տհաճությունից, չենք տեսել։

Շատ են իրենց երեւակայում. իբր ժողովրդավարություն ունեն, մարդու իրավունքներ ու անկախ դատարան։ Իսկ պարզապես մարդկային լեզվով պայմանավորվել, հայավարի, ասել է թե՝ դուք մեզ, իսկ մենք ձեզ, չի ստացվում։ Ձեւացնում են, թե չեն հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ 

Ճիշտ է, եթե դատենք ֆեյսբուքից, քաղաքական կյանքը հայոց աշխարհում շարունակում է եռալ։ Այստեղ ընդհանրապես ամեն կողմից խելքի ու ինտելեկտի համատարած խրախճանք է։ Բայց սխալ կլինի դատել իրական կացության մասին առանձին “խոսող գլուխներով”։ 

Ֆեյսբուքի արմատական զանգվածը մեծ մասամբ ձախողակներ են, որոնք գործունեության սուռոգատ ոլորտ են գտել իրենց համար։ Դատել պետք է նրանցով, ովքեր զբաղված են իրական գործով, “պախատ” են անում, այլ ոչ թե դատարկախոսությամբ ժամանակ սպանում։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ