16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ով կասի՝Ծառուկյանը հիվանդ է. Հրապարակ

ԱԺ նիստերի եւ քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորը մեխանիկորեն պետք է վայր դնի մանդատը:

Ըստ “Հրապարակ”-ի, նման նախադեպ հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ չի գրանցվել, որովհետեւ պատգամավորները, որպես կանոն, ներկայացնում են անաշխատունակության` հիվանդության թերթիկներ, ինչի դեպքում բացակաները համարվում են հարգելի:

Բացակայությունների առումով ռեկորդակիր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն աշնանային նստաշրջանին գրեթե չի “այցելել” պառլամենտ, իսկ գարնանայինին` երեք-չորս անգամ եւ հենց այն օրերին, երբ պետք է “բիրիքով” քվեարկություններ տեղի ունենային, որպեսզի բացակայության եւ մանդատաթափման գործընթացի հարցը մի մասով լուծված համարվեր: 

Իսկ “մնացածի” մասով նա անաշխատունակության թերթիկ ներկայացրե՞լ է, որ մանդատից չեք զրկել`թերթը հարցրեց  ԱԺ իր աղբյուրին:

“Ծառուկյանի տեսքից երեւում է, որ ինքը հիվա՞նդ է. երբեք, առողջ, առույգ տղամարդ է, նա երբեք հիվանդության թերթիկ չի ներկայացրել”: Իսկ ի՞նչ է ներկայացրել: “Դե, հաճախ է եղել,  որ մեկնել է գործուղման, ասենք` կուսակցության, Օլիմպիական կոմիտեի գործերով, այդ մասին նա ԱԺ ղեկավարությանը գրավոր տեղյակ է պահել”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ