10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գեներալ Մանվելը փորձում է ծննդյան արարողությունը. Չորրորդ ինքնիշխանություն

 Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” թեեւ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը հուլիսի 14-ն է, սակայն արդեն սկսվել են ԵԿՄ վարչության նախապատրաստական միջոցառումները։ Ըստ թերթի, երեկ Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչ համալսարանի բակը շքեղ ավտոմեքենաների շուկա էր հիշեցնում։ Պատանի երկրապահները՝ զինվորական հագուստներով, փորձում էին ծննդյան տոնակատարությանը մասնակցելու իրենց համարը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ գեներալը սովորություն ունի իր ծնունդը նշել երկու “արարով”։  Մեկը շարքային զինակից ընկերների հետ, մյուսը՝ “շեֆերի”։

Գեներալը շատ է կարեւորում իր հիմնադրած համալսարանը, քանի որ ինքը երազել է, որպեսզի իր շրջապատի մարդիկ՝ անգամ սովորելու տարիքից վաղուց անցածները, որոնք երիտասարդ տարիներին այնքան էլ սեր չեն ունեցել ուսման հետ, առանց բարձրագույն կրթության չմնան։ Ի դեպ, Գրիգորյանն անընդհատ հորդորում է իր բուհի շրջանավարտ ծնողներին, որպեսզի իրենց երեխաներին եւս բերեն այդ բուհ։ Սեփական բուհն ավարտել է նաեւ ինքը՝ գեներալը։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ