17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Վթարից տուժած զինվորները տեղափոխվել են Երևան, 3-ի վիճակը ծանր է

Երեւան-Սպիտակ ավտոճանապարհին վթարի հետեւանքով վիրավորված բոլոր 7 զինծառայողները Երևանից ժամանած հատուկ շտապօգնության մեքենայով երեկ երեկոյան արդեն տեղափոխվել են Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այս մասին Lorinews.am-ին հայտնել են Սպիտակի բժշկական կենտրոնից: Նրանցից 3-ի վիճակը գնահատվել է ծանր: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ին ասել է, որ 3 զինվորների վիճակը շարունակում է մնալ ծանր. «Երեքի վիճակը շարունակում […]

Մարդկանցով լի եկեղեցին այրել են՝ ամուր փակելով դռները

Մովսես Կիրակոսյանի պատմությունը 1887 թ., Մուշ, Վարդենիս գյուղ 87-ամյա Ծովինար Կիրակոսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր ու մոր պատմությունը: Նրանք երկուսն էլ ապրել են Մուշի Վարդենիս գյուղում, որտեղ կոտորածը սկսվել է 1915 թվին՝ Վարդավառի օրը: Գյուղը հայտնվել է շրջապափակման մեջ, ժողովուրդըփորձել է փրկություն գտնել եկեղեցու ներսում, սակայն եկեղեցին այրել են՝ ամուր փակելովդռները: «Հայրս՝ Մովսես Մանուկի Կիրակոսյանը, […]

Վարչապետը մասնակցել է միջբուհական ուսանողական գիտաժողովի աշխատանքներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ծաղկաձորում ապրիլի 17-19-ն անցկացվող «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովի աշխատանքներին: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ արդի աշխարհում երիտասարդության մտավոր և ֆիզիկական կարողությունների նպատակային կիրառումը պետության և հասարակության կայուն զարգացման կարևոր նախապայմաններից է: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարությունը երիտասարդության՝ հասարակության մեջ ակտիվ […]

Գանգուղեղային վնասվածք՝ աստիճաններից վայր ընկնելու հետևանքով

Ապրիլի 17-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Ասքանազ Մ.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նույն օրը, ժամը 22.00-ին, հարևանը հայտնել է, որ Ասքանազ Մ.-ն վնասվածքը ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետևանքով: Կատարվում է հետաքննություն:

Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:  ԼՂՀ ՊՆ […]

ՀՀ տնտեսության միջազգային ներդրումային դիրքը

Միջազգային ներդրումային դիրքը և վճարային հաշվեկշիռը ներկայացնում են տնտեսության կապը արտաքին աշխարհի հետ: Միջազգային ներդրումային դիրքը ցույց է տալիս երկրի արտաքին ֆինանսական ակտիվների և պարտավորությունների մակարդակը:  ՀՀ տնտեսության զուտ միջազգային ներդրումային դիրքը մշտապես եղել է բացասական ինչը նշանակում է, որ երկիրը հանդիսանում է պարտապան` արտաքին հատվածից: ՀՀ տնտեսության զուտ միջազգային դիրքը 2007թ.-ից մինչև 2013թ. աճել […]

«Զոհը» այս անգամ ազատամարտիկները դարձան/վիդեո/

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ Հայաստանի ընդիմության տարող միակ ուժը ազատամարտիկներն են: Դեռևս անցած տարի,Մանուչարյանը պարբերաբար մասնակցում էր ազատատամարտիկների հրավիրած հանրահավաքերին:Մեր հարցին, թե չի փոխել արդյո՞ք իր դիրքորոշումը և ազատամարտիկների քաղաքական ուժի հետ միավորվելուց հետո ի՞նչ եզրահանգում ունի` Մանուչարյանը պատասխանեց.«Ազատամարտիկները եղել և մնում են այդպիսի ուժ: Ինչ վերաբերվում է փողի […]

Զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։  2015 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրի վրա` Սպիտակի […]

Թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ և 98 փամփուշտ՝ եկեղեցու մոտ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանության ծառայողները Երևանի Իսրայելյան թիվ 21 շենքի մոտ հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ՝ պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 98 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն:  Կատարվում է հետաքննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի