03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վթարից տուժած զինվորները տեղափոխվել են Երևան, 3-ի վիճակը ծանր է

Երեւան-Սպիտակ ավտոճանապարհին վթարի հետեւանքով վիրավորված բոլոր 7 զինծառայողները Երևանից ժամանած հատուկ շտապօգնության մեքենայով երեկ երեկոյան արդեն տեղափոխվել են Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այս մասին Lorinews.am-ին հայտնել են Սպիտակի բժշկական կենտրոնից:

Նրանցից 3-ի վիճակը գնահատվել է ծանր: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ին ասել է, որ 3 զինվորների վիճակը շարունակում է մնալ ծանր.

«Երեքի վիճակը շարունակում է լուրջ մնալ, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար և ամեն րոպե կարող է բժշկական միջամտության կարիք լինել, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում:  Նախնական տեղեկություններով` վթարի հետևանքով 8 հոգի՝ որից 3-ը ծայրահեղ ծանր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ` ժամկետային զինծառայող Արտյոմ Գերասի Թովմասյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ