16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Ծառուկյանի փեսայի ունեցվածքից

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ նրա կնոջ հայտարարագրերը: Ըստ մարզպետի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի, Կարապետ Գուլոյանն ունի մեկ առանձնատուն եւ մեկ բնակարան, ինչպես նաեւ 81 հազար 500 ԱՄՆ դոլարի եւ 1,3 միլիարդ դրամի չափով դրամական միջոցներ, ինչը հավասար է մոտավորապես 2,9 միլիոն դոլարի: Ըստ 2014 թվականի տարեկան հայտարարագրի, […]

«Բա ռուս չլինե՞ր սպանողը»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իր facebook-ի հանրագրում գրառել է. «Գյումրիում երկու օր առաջ իրենց բնակարանում սպանվել են մայր և աղջիկ: Ցավոք հերթական սպանությունն ու գրեթե անտարբերություն, առօրեականություն, սովորական մի բան… Բա ռուս չլինե՞ր սպանողը, Պերմյակովի նման…Ռուսների հերն անիծեինք պուտինախառն, թուրքերով համեմված, խառնեինք Եղեռնի, Գալիոպոլիի հետ…Նստացույցով, պառկելացույցով, երթերով, ճանապարհներ փակելով, քաղաքական գործիչներով, կուսակցություններով հիշեցնեինք մեր […]

Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը կկայանա ապրիլի 20-ին

Լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը տեղի կունենա երեքշաբթի, ապրիլի 21-ին, ժամը 13:00-14:00-ն, «Հրազդան» մարզադաշտում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, ընտանեկան գերեզմանատանը:

Millions of Lives. Համաշխարհային աստղերը` հայության համար /վիդեո/

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի հեղինակներն են Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը և Գրիշա Աղախանյանը: Տեսահոլովակում նկարահանվել են հայաստանցի եւ համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեն Տեզյանը, Մոնսերատ Կաբալիեն, Սեբու Սիմոնյանը, Պատրիկ Ֆիորին, Կոկո Յորքը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Արթուր Աբրահամը, Տիգրան Պետրոսյանը եւ այլոք:

Զարուհի Փոստանջյանը միանում է

Google Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է: Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կառավարության ծրագրած` իրենց բնօրրանում և կայսրության տարածքում բնակվող հայերի զանգվածային տեղահանումն ու բնաջնջումն էր: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում(Ստամբուլ) հավաքեցին և ձերբակալեցին հարյուրավոր հայ մտավորականների և առաջնորդների, այնուհետև` սպանեցին նրանց: Մարդկանց թիվը, ովքեր […]

Պուտինն ապրիլի 24-ին կլինի Երեւանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան եւ կմասնակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին պաշտոնապես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։  Հաղորդվում է, որ այցի շրջանակում կկայանա Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը:

Մենք որևէ ակնկալիք չունենք, որ կալանքի որոշումը կփոխեն.փաստաբան

Այսօր առավոտյան ՀԽ Քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանին և շարժման անդամ Երեմ Խոնդկարյանին հրավիրել են Քննչական կոմիտե, որպես ապրիլի 7-ի գործով վկա: Տեղեկացնենք նաև, որ Վերաքննիչ դատարանում բողոքներիի քննության համար նշանակվել են հետևյալ օրերը. Ժիրայր Սեֆիլյան 20.04.2015 թ. ժամը 11.00-ին, Արամ Հակոբյան՝ 20.04.2015 թ. ժամը 13.00-ին, Գևորգ Սաֆարյան՝ 20.04.2015 թ. ժամը 14.00-ին, Գարեգին Չուգասզյան՝ 20.04.2015 […]

Միայն ցեղասպանության ժխտման քրեականացումը կարող է փակել դռները նոր ցեղասպանությունների առջեւ. Է. Շարմազանով /ֆոտո/

Ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթ, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի