21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Բա ռուս չլինե՞ր սպանողը»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իր facebook-ի հանրագրում գրառել է.

«Գյումրիում երկու օր առաջ իրենց բնակարանում սպանվել են մայր և աղջիկ: Ցավոք հերթական սպանությունն ու գրեթե անտարբերություն, առօրեականություն, սովորական մի բան…

Բա ռուս չլինե՞ր սպանողը, Պերմյակովի նման…Ռուսների հերն անիծեինք պուտինախառն, թուրքերով համեմված, խառնեինք Եղեռնի, Գալիոպոլիի հետ…Նստացույցով, պառկելացույցով, երթերով, ճանապարհներ փակելով, քաղաքական գործիչներով, կուսակցություններով հիշեցնեինք մեր գոյության մասին, թույն թափեինք իշխանությունների վրա:

Դե այս սպանությունը հաստատ հայ է կատարել, հայկական է, տեղական արտադրության…Մերը…Դե նրան ինչի՞ քննադատենք, ինչի՞ վրդովվենք…Կամ եթե վրդովվենք դա մեզ ի՞նչ քաղաքական կամ անձնական PR կլինի…Ոչ մի, ճիշտ եք…Ավելի լավ է չխառնվենք, հանգիստ ապրենք…Մեզ կարելի է իրար սպանել, վիրավորել, հայհոյել, թույն թափել, բամբասել, նսեմացնել…Դե մերն ուրիշ է…Մերն է, հարազատ, տնական, տնավարի… 

Մենք ավելի լավ է ուրիշների վրա կայանանք, ուրիշներին հայհոյենք ու մեր աստղերի, աստղիկների, հայտնիների սպիտակեղենը հոտոտենք ու նսեմացնենք…Այ դա մեզանում հիասքանչ է ստացվում, մենք դրա վարպետն ենք…»,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ