16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Իրենց հաշվին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ 2014 թվականի ընթացքում քաղաքապետարանի ծրագրով և «Երևան ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունները հիմնականում վերացված են: Այժմ կատարվում է լրացուցիչ ուսումնասիրություն և գույքագրում: Նշվել է, որ բոլոր աշխատանքները, որպես […]

«Սև ապրիլ». Արա Գեւորգյանի եւ Դանիել Դեքերի նոր նախագիծը

ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը եւ «Ադանա» երգի բառերի հեղինակ, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր նախագիծ են անում` «Սև ապրիլ», որը 2 մասից է բաղկացած` հայերեն և անգլերեն երգեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արա Գեւորգյանը հայտնել է, որ տեսահոլովակը մինչև ապրիլի 24-ը պատրաստ կլինի: Ասուլիսին ներկա է եղել նաեւ […]

Հայերը մեծ վնաս են կրելու. Էրդողանը չի հանգստանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Թուրքիայի Քոջաելի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ կրկին խոսել է Հայոց ցեղասպանության, Հռոմի Պապի ելույթի ու Եվրախորհրդարանի (ԵԽ) ընդունած բանաձևի մասին:  Էրդողանը կրկնել է նախորդ անգամվա մտքերն`ասելով, որ այդ որոշումներն ու ուղերձները իրենց համար նշանակություն չունեն: «Դրանք մեր մի ականջից մտնում ու մյուսից էլ դուրս են գալիս»,-ասել է վերջինս, գրում […]

Հերմինե Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ին կոչ է արել խուսափել հակամարտության գոտում իրավիճակը սրող որևէ նախաձեռնությունից

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽ ԽՎ լիագումար նիստում ընթացիկ զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ Եվրոպայի ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելով Թուրքիայի զեղծարար քաղաքականության և Ադրբեջանի՝ հակամարտության խաղաղ լուծումը խաթարող ռազմատենչ հայտարարությունների ու սադրանքների վրա: Տիկին Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ին կոչ է արել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը կարող է […]

Սահմանին լարվածությունը կմեծանա

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չի բացառում, որ առաջիկա օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն աճի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ սովորաբար ապրիլի 24-ի նախաշեմին կրակոցները սահմանին ավելանում են, իսկ այս տարին հատկանշական է. «Արդբեջանը Թուրքիայի չափ դժգոհ է Հռոմի պապի մատուցած պատարագից, նրա հայտարարություններից և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից»,-նկատեց նա: […]

Համացանցը «տրաքացնում են» կառավարական սեքս-սկանդալի կադրերը /վիդեո 18+/

Համացանցում սկանդալային տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են Ռուսաստանի կառավարության շենքում /Սպիտակ Տանը/ զբաղվում սեքսով: Նկարահանել են դրսից, եւ չի երեւում, թե կոնկրետ որ պաշտոնյան է տեսանյութում: Կառավարությունից դեռ չեն մեկնաբանել այս տեսանյութը:

Անդրանիկ Մանուկյանի Ուկրաինայում գտնվելը միայն բավարար է

«Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հույս է հայտնել, որ Ուկրաինան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ես հակառակ կարծիք եմ. եթե նույնիսկ քաղաքական պատճառ չլինի, կոմերսանտի մտածողությամբ Մանուկյանի Կիևում գտնվելը բավարար է, որ Ուկրաինան չճանաչի ցեղասպանությունը», -կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: 

Հրաժարական տվեց

Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը տեղեկացնում է իր հրաժարականի մասին. «Իմ որոշումը պայմանավորված է այն hանգամանքով, որ ես չեմ կիսում Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների նորընտիր խորհրդի կողմից որդեգրած աշխատանքային ռազմավարական մոտեցումները եւ չեմ ընդունում գործունեության փոփոխված ձևաչափը տարածաշրջանում»,- ասվում է Դարբինյանի կողմից տարածված հայտարարությունում: Արմինա Դարբինյանը ղեկավարում է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը […]

Նոր մանրամասներ Գյումրիի դաժան սպանությունից

Գյումրիում դաժանորեն սպանված Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության քրեական  գործով  հարցաքննվել է մի քանի տասնյակ անձ, օրենքով սահմանված կարգով կատարվել մի շարք խուզարկություններ։ ՀՀ քննչական կոմիտեն  տեղեկացնում է, որ կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության, նրանց գույքն ավազակությամբ հափշտակելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալների համաձայն՝ 2015 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի