16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Սև ապրիլ». Արա Գեւորգյանի եւ Դանիել Դեքերի նոր նախագիծը

ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը եւ «Ադանա» երգի բառերի հեղինակ, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր նախագիծ են անում` «Սև ապրիլ», որը 2 մասից է բաղկացած` հայերեն և անգլերեն երգեր:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արա Գեւորգյանը հայտնել է, որ տեսահոլովակը մինչև ապրիլի 24-ը պատրաստ կլինի:

Ասուլիսին ներկա է եղել նաեւ Դանիել Դեքերը, ով ասել է, որ ինքը շատ է սիրում հայերին եւ թեեւ ծնունդով  հայ չէ, բայց իրեն հայ է զգում:

 «100 տարի առաջ սպանվել են իմ քույրերն ու եղբայրները, եւ ես կիսում եմ այդ ցավը»,- ասել է նա:

Արա Գևորգյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Դանիել Դեքերին շուտով ՀՀ քաղաքացիություն կշնորհվի: Նա հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի ապրիլի 24-ին հենց Ծիծեռնակաբերդում պաշտոնապես հանձնել երաժիշտին հայկական անձնագիրը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ