16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է

Ապրիլի 20-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «ԱՐՄԵՆԻԱ միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այդ կառույցների և ոստիկանության սերտ համագործակցությունն ու բարձր գնահատեց գործընկերության արդյունքները: Ոստիկանության պետի հրամաններով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ցուցաբերած աջակցության, ինչպես և ոստիկանության ու «ԱՐՄԵՆԻԱ Միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ-ի միջև […]

«Հայոց ցեղասպանության դասերը և Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր»

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում կազմակերպված բաց դաս-միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը և ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը: Ողջունելով հյուրերին և Մեծ եղեռնի համընդհանուր ճանաչման, դատապարտման ու արդարության վերականգման պահանջատիրության համատեքստում կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ […]

Պապի ելույթից հետո թուրքերն ընկել են հայ ընտանիքների հետեւից

Ապրիլի 12-ին  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրացիսկոս 1-ին Պապը հայտարարեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը 1915թ-ին հայերի դեմ կատարվածն է, հայտնում է Ermenihaber.am-ը: Պապի այս ելույթից հետո Թուրքիայում զայրույթի ու սպառնալիքների ալիք բարձրացավ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անուղղակիորեն սպառնաց, որ կարող է Թուրքիայից արտաքսել այնտեղ ապրող հազարավոր հայերին: Իսկ […]

Հոլովակ. Ցեղասպանության պատճառած նյութական և բարոյական վնասները

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը պատրաստել է հոլովակ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Հոլովակում ներկայացվում են Ցեղասպանությունից հայ ժողովրդի կրած նյութական և բարոյական վնասները։

Նախկինում անպարկեշտ կյանքով եմ ապրել, Հիսուսը փոխեց ինձ. Սասունցի Դավիթ

Armlur.am-ը զրուցել է երգիչ Դավիթ Թուջարյանի հետ, ով փոշմանել է, որ հրաժարվել է «Սասունցի Դավիթ» բեմական անվանումից, քանի որ այն, նրա կարծիքով, արդեն տպավորվել էր հանդիսատեսի շրջանում: Երգիչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ այժմ ինքն իր ջանքերը կենտրոնացրել է ընտանիքի, աշխատանքի եւ պարկեշտ կյանքով ապրելու վրա: Նա խոստովանել է, որ նախկինում շատ առումներով անպարկեշտ կյանքով […]

«Հարյուր տարի անց ճիշտ ժամանակն է` թեև ուշացած, վերջ դնելու ամոթալի լռությանը»

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում ցեղասպանության հարցի շուրջ:Հարգելի գործընկերներ,Այսօր մեր գործընկեր Սամադ Սեիդովը Բյուրոյի զեկույցի քննարկման ընթացքում ցույց տվեց հայ զինվորի` նկար սպիտակ դրոշը ձեռքին: Սա ադրբեջանական պրոպագանդայի կողմից լավ բեմադրված ներկայացում էր: Իրողությունն այն է, որ կոնֆլիկտի ընթացքում ունեցել ենք ադրբեջանական զինվորների հետ կապված իրական բազմաթիվ դեպքեր, սակայն երբեք վեհաժողովը կրկեսի չենք վերածել: […]

Մոսկվայի երկնքում սպիտակ փուչիկներ են հայտնվել` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի /վիդեո/

Նախօրեին Մոսկվայի երկնքում հարյուրավոր սպիտակ փուչիկներ են հայտնվել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այստեղ Մոսկվայի հայերի մասնակցությամբ «Անմահ հոգիներ» ակցիան է տեղի ունեցել, հայտնում է NTV.ru-ն: Ռուսաստանում Հայ երիտասարդների կոնգրեսի ղեկավար Անդրանիկ Հովսեփյանը ասել է, որ թեեւ 100 տարի է անցել, երիտասարդ սերունդը հիշում է այն սարսափելի իրադարձությունների մասին և հայտարարում է, որ պայքարելու է […]

Արա Հարությունյանը ցավակցել է Հովիկ Աբրահամյանին

 ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` նրա հոր մահվան կապակցությամբ, որի մեջ, մասնավորապես, ասված է. «Հարգարժա՛ն Հովիկ Արգամի, Խորը ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Արգամ Աբրահամյանի մահվան մասին: ԼՂՀկառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ՝ այդ ծանր կորստի համար:Դժվարին այս պահին կիսում ենք Ձեր մեծ վիշտը և մեր զորակցությունը հայտնում Ձեզ,Աբրահամյանների ընտանիքին և բոլոր հարազատներին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի