03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր մանրամասներ Գյումրիի դաժան սպանությունից

Գյումրիում դաժանորեն սպանված Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության քրեական  գործով  հարցաքննվել է մի քանի տասնյակ անձ, օրենքով սահմանված կարգով կատարվել մի շարք խուզարկություններ։ ՀՀ քննչական կոմիտեն  տեղեկացնում է, որ կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության, նրանց գույքն ավազակությամբ հափշտակելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալների համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը գույք հափշտակելու դիտավորությամբ մուտք է գործել Շահումյանների բնակարան և որպես զենք  օգտագործվող առարկայի՝ կտրող-ծակող գործիքի գործադրմամբ բազմաթիվ վնասվածքներ հասցրել Ալվարդ Շահումյանի և նրա մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ վերցվել են տարբեր փորձանմուշներ և նշանակվել դատագենետիկական փորձաքննություն։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝  հնարավոր վկաներ հայտնաբերելու,  առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ