17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Ժամանակն է հրաժարվել

Անցյալ դարի իննսունական թվականներից Հայաստանի բարձրագույն կրթական հա­մակարգի բարե­փոխումները սկսվեցին բուհերում արևմտյան համալսարաններին բնորոշ որոշակի տարրերի ներդ­նումով և կառուց­վածքային փոփոխություններով, սակայն դասավանդման մեթոդները մնացին հինը՝ պահպանելով խորհրդային դասախոսությունների անցկացման ձևը և բովանդակությունը: Ներկայումս էլ այս հիբրիդային  իրավիճակը պահպանվում է՝ իսկ դրանք իրար անհամատեղելի են և ոչ արդյունավետ: Մոտավորապես նույնն է վիճակը պետական և ոչ պետական […]

Վթարի ենթարկված զինվորական բեռնատարի զինծառայողներից մեկին վիրահատել են

Ուրբաթ երեկոյան Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարի զինծառայողներից Մարտիրոս Քոչարյանի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն: Նրան վիրահատել են, սակայն դեռևս վերակենդանացման բաժանմունքում է գտնվում: Այս մասին Henaran.am-ին հայտնեցին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից: Մյուս զինծառայողին դեռևս չեն վիրահատել, նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Հիշեցնենք, ուրբաթ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված բոլոր միջոցառումները հեռարձակվելու են արբանյակների միջոցով

Ապրիլի 22-ից 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված բոլոր միջոցառումները հեռարձակվելու են Eutelsat 10A կամ Eutelsat 7B արբանյակների միջոցով: Հավելենք նաև, որ Հյուսիսային Ամերիկայի  և Հարավային Ամերիկայի տարածքում հեռարձակում կազմակերպելու համար նույնպես տարվում են աշխատանքներ: Ազդանշանի ընդունման տվյալները շուտով կտեղադրվեն կայքում:     

Եղանակը կտրուկ կցրտի

Ապրիլի 20-ին օրվա երկրորդ կեսին, 21-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում են ինտենսիվ անձրևներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 21-24-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-24-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: 

Գրանատը բացած սպասում էի, ես մենակ, թուրքերը շատ … /վիդեո/

Վերջին օրերին շատ է խոսվում ազգային ինքնագիտակցության, ինքնաճանաչողության անհրաժեշտության մասին, ինչը վերածնունդ տանող ճանապարհին կարեւոր կռվան է: Ինչի միջով են անցել մերօրյա` Արցախյան ազատամարտի հերոսները. կյանքի ճանապարհ, որբնութագրվում է ղբերգական դրվագներով` մահ, ցավ, զուգահեռաբար ժպիտ ու հաղթանակ: Մեզ հետ զրույցում սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը հիշեց. «Հիշում եմ էն մոմենտը, իմ ծննդի օրն էր, մենակով կռվի […]

Ցավերը կիսելուն պատրաստ ենք, բայց գլուխ չենք խոնարհի. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կրկին անդրադարձել է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը: Դավութօղլուն նշել է,  որ ԵԽ-ն մի կառույց է, որտեղ բազմաթիվ ոչ լուրջ որոշումներ են ընդունվում: Թուրքական NTV-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ վարչապետը մասնավորապես ասել է. «Եթե 100 ամյակները հիշելու լինենք, ապա բոլորի մտքով էլ կանցնեն դառնություններ պարունակող 100 ամյակներ: Մեկնաբանություններ են անում […]

Մենք չենք կռվել, որ ձերբակալվենք.ազատամարտիկները հացադուլ են հայտարարում

Մի քանի ազատամարտիկներ այսօր Ազատության հրապարակում հացադուլ կհայտարարեն: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Ավետիսյանի փոխանցմամբ ազատամարտիկները պահանջելու են «անհապաղ ազատ արձակել 18 քաղբանտարկյալներին» /նկատի ունի «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման 6 անդամների ձերբակալությունը, ինչպես նաև գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ և ընկերներ գործով դատապարտվածներին-հեղ./: «Այսօր քանի հոգի կգա՝ չեմ կարող հստակ […]

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվել

Ապրիլի 20-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Անի» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2109» մակնիշի 34 FZ 126 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Գ., ծնվ. 1988թ.) դուրս է եկել […]

Ինչպես ճանաչել Աստծուն

Գևորգ Զ Չորեքչյան. «Մի անգամ ընդմիշտ բոլորիս համար պարզ պիտի լինի, որ Աստծո գոյությունը փորձառնական եղանակով անապացուցանելի է, որ Նա մեր հինգ զգայարաններին մատչելի չէ և ըմբռնելի է միայն ներքին զգացմամբ՝ ինտուիտիվ եղանակով»: Ղուկ. 7: 1-10Գործ. 9: 32-43Ա Պետ. 2: 11-17Հովհ. 3: 13-21Մատթ. 9: 9-17Մար. 3: 13-19 20 ապրիլի, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի