19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք չենք կռվել, որ ձերբակալվենք.ազատամարտիկները հացադուլ են հայտարարում

Մի քանի ազատամարտիկներ այսօր Ազատության հրապարակում հացադուլ կհայտարարեն: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Ավետիսյանի փոխանցմամբ ազատամարտիկները պահանջելու են «անհապաղ ազատ արձակել 18 քաղբանտարկյալներին» /նկատի ունի «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման 6 անդամների ձերբակալությունը, ինչպես նաև գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ և ընկերներ գործով դատապարտվածներին-հեղ./:

«Այսօր քանի հոգի կգա՝ չեմ կարող հստակ ասել, բայց քիչ չենք լինի հաստատ: Սեֆիլյանը և մյուսները ապրիլի 24-ին պետք է ազատության մեջ լինեն: Մենք չենք կռվել, որ այսօր ձերբակալվենք: Մենք ժամանակ էինք տվել մինչ այսօր, մեր պահանջը մնաց օդում»,-պարզաբանեց Ավետիսյանը: 

Հիշեցնենք, ապրիլի 17-ին Հիմնադիր խորհրդարանի հրավիրած հանրահավաքին ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց 50 ազատամարտիկների հացադուլի նստելու որոշման մասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ