18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վթարի ենթարկված զինվորական բեռնատարի զինծառայողներից մեկին վիրահատել են

Ուրբաթ երեկոյան Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարի զինծառայողներից Մարտիրոս Քոչարյանի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն: Նրան վիրահատել են, սակայն դեռևս վերակենդանացման բաժանմունքում է գտնվում: Այս մասին Henaran.am-ին հայտնեցին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից: Մյուս զինծառայողին դեռևս չեն վիրահատել, նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, ուրբաթ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում:  

Նախնական տեղեկություններով` վթարի հետևանքով 8 հոգի՝ որից 3-ը ծայրահեղ ծանր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ` ժամկետային զինծառայող Արտյոմ Գերասի Թովմասյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ