03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանի փեսայի ունեցվածքից

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ նրա կնոջ հայտարարագրերը:

Ըստ մարզպետի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի, Կարապետ Գուլոյանն ունի մեկ առանձնատուն եւ մեկ բնակարան, ինչպես նաեւ 81 հազար 500 ԱՄՆ դոլարի եւ 1,3 միլիարդ դրամի չափով դրամական միջոցներ, ինչը հավասար է մոտավորապես 2,9 միլիոն դոլարի:

Ըստ 2014 թվականի տարեկան հայտարարագրի, իր նախկին՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում Գուլոյանի տարեկան աշխատավարձը կազմել է ընդամենը 2,6 միլիոն դրամ: Նույն ժամանակահատվածի համար Գուլոյանի կինը՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանը, հայտարարագրել է 17 միլիոն դրամ եւ 44 հազար դոլար դրամական միջոցներ: Նա տարվա ընթացքում որեւէ եկամուտ չի ունեցել:

Հիշեցնենք, Կարո Գուլոյանը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է, Գագիկ Ծառուկյանի փեսան: Նկատենք, որ վերջինս ԲՀԿ-ի հետ կապված վերջին դեպքերի ժամանակ հայտարարեց, որ դուրս է գալիս կուսակցությունից եւ չի զբաղվելու քաղաքականությամբ: Նոր պաշտոնի նշանակվելու հետ կապված Գուլոյանն ընդգծել էր, որ իրեն քաղաքականությանն առնչվող հարցեր չտան: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ