16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ 

2015 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրի վրա` Սպիտակի առաջին ոլորանում, շրջադարձ կատարելիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել զառիթափ: 

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ինը զինծառայողներից ութն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասիմի Թորոսյանը մահացել է: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ