13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Զոհը» այս անգամ ազատամարտիկները դարձան/վիդեո/

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ Հայաստանի ընդիմության տարող միակ ուժը ազատամարտիկներն են: Դեռևս անցած տարի,Մանուչարյանը պարբերաբար մասնակցում էր ազատատամարտիկների հրավիրած հանրահավաքերին:Մեր հարցին, թե չի փոխել արդյո՞ք իր դիրքորոշումը և ազատամարտիկների քաղաքական ուժի հետ միավորվելուց հետո ի՞նչ եզրահանգում ունի` Մանուչարյանը պատասխանեց.«Ազատամարտիկները եղել և մնում են այդպիսի ուժ: Ինչ վերաբերվում է փողի իշխանության գործողություններին: Նախկինում ինչ անում էին` չէր լուսաբանվում»,-ասաց Մանուչարյանը և հավելեց, որ ազատամարտիկները մաքուր ու ինչ-որ չափով նաև միամիտ մարդիկ են և նրանց խոսքը տանել- բերելով հեշտ է միմյանց դեմ տրամադրելը:

Մանուչարյանը հիշեցրեց ազատամարտիկների դեմ սպառնալիքների, ու նրանց հավաքի համար դահլիճներ չտրամադրելու փաստի մասին.«Մինչև հայտնվեց մի օլիգարխ, որը ասեց ` ես պատրաստ եմ ֆինանսավորել դա: Էտ օլիգարխը ներկայացվում էր, որպես իշխանության թշնամի, բայց նրանք թույլ տվեցին դա անել»,-նկատեց Մանուչարյանը:

Քաղաքական գորչի դիտարկմամբ այս ամենը ընդամենը խաղ էր, որի «զոհը» այս անգամ ազատամարտիկները դարձան:

«Օլիգարխիան միշտ էլ ուզել է Հայաստանում` օպոզիցիան և իշխանությունը ինքը լինի»,-բացատրեց Աշոտ Մանուչարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ