15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Մաքրվել և լվացվել են երևանյան արձանները

Ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում մաքրվել և լվացվել են նաև մայրաքաղաքի արձանները: Այս աշխատանքներում տեխնիկական և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը:

25 ամյա աղջիկը և 11 ամյա աղջնակը վրաերթի են ենթարկվել

Ապրիլի 10-ին, ժամը 11.10-ին, «ՎԱԶ-21703-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Այվազովսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: ***Ապրիլի 10-ին, ժամը 15.50-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է […]

Շաբաթօրյակին միացան նաև զինվորները

Ապրիլի 11-ի համաքաղաքային շաբաթօրյակին միացել են նաև Երևանի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերի զինծառայողները: Նրանց մասնակցությունը քաղաքի սանմաքրման աշխատանքներին ապահովելու համար Երևանի տարբեր հատվածներում առանձնացվել են տարածքներ: Զինծառայողներն ապահովված են անհրաժեշտ բոլոր գործիքներով:

Հայաստան կգան կատարելու Արմենի երազանքը

«Տեղս չեմ գտնում, չեմ կարողանում  հաշտվել Արմենի մահվան հետ: Էսօր լրացավ մի տարին ու հասկացա, որ կարոտել եմ ընկերոջս»,-մեզ հետ զրույցում ասաց  “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի հիմնադիր անդամ Հարութ Բոգարյանը: Բոգարյանը ցավ է ապրում, քանի որ  հայրենասեր ընկերը, որի երազանքն էր Լոս Անջելեսից  Ցեղասպանությունը իրազեկող ակցիայով Հայաստան գալը՝ թաղված է օտար հողում: […]

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարների հանդիպումը

Ապրիլի 10-ին պաշտոնական այցով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հռոմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ Նախագահի այցելությունը կնպաստի հայ-իտալական փոխգործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը: Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները համակարծիք էին, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար լավ […]

Զինամթերք՝ խորդանոցից

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Մանուկ Խ.-ն հայտնել է, որ իրենց շենքի միջանցքում գտնվող իր խորդանոցում զենք-զինամթերք է գտել, որը պատկանել է հանգուցյալ հորը: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետ, նռնականետի 3 կրակոց և կրակոց նետող 3 լիցք:  

Վատիկանը սկսել է հրապարակել հնագույն արխիվների փաստաթղթերը

Ըստ HaberTurk-ի՝ Վատիկանը սկսել է հրապարակել հնագույն արխիվներում պահված գաղտնի փաստաթղթերը: Դրանք հիմնականում 400 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերաբերյալ են`սկսած 1621 թվականից: Ամենահինը 8-րդ դարից է: 100 գաղտնի փաստաթղթերի ցուցահանդեսը, որոնցում ներառված են նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր, կազմակերպված է Կապիտոլիայի թանգարանում և կտևի մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը: Ինչպես հայտնել է Վատիկանի գաղտնի […]

Ապրիլի 18-ը աշխատանքային օր է լինելու

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը` կառավարությունը  որոշել է 2015 թ. ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել 2015 թ. ապրիլի 18` շաբաթ օր: Որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ […]

«Կանանց, երեխաների եւ ծերերի դիակներ, մեծ մասը գլխատված, ածխացած, հանված աչքերով…»

«1992 թվականին Մարաղայում ադրբեջանցիները  հանցանք են գործել ողջ մարդկության դեմ»,- ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Այդուհանդերձ Մարաղան մինչ օրս չի ստացել իր համարժեք գնահատականը միջազգային հանրության կողմից։ Այսօր Մարաղայի ողբերգության 23-րդ տարելիցն է: Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից էր: Էր, որովհետև 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի