25 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Վատիկանը սկսել է հրապարակել հնագույն արխիվների փաստաթղթերը

Ըստ HaberTurk-ի՝ Վատիկանը սկսել է հրապարակել հնագույն արխիվներում պահված գաղտնի փաստաթղթերը: Դրանք հիմնականում 400 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերաբերյալ են`սկսած 1621 թվականից: Ամենահինը 8-րդ դարից է:

100 գաղտնի փաստաթղթերի ցուցահանդեսը, որոնցում ներառված են նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր, կազմակերպված է Կապիտոլիայի թանգարանում և կտևի մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը:

Ինչպես հայտնել է Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ եպիսկոպոս Սերժիո Պագանոն, փաստաթղթերը հսկայական տեղեկատվություն են պարունակում հայերի մասին: Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը,Պագանոն նշել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրք զինվորականների կողմից հայերին ենթարկած դաժան տանջանքների մասին:

Եպիսկոպոս Պագանոն նաև հայտնել է, որ Վատիկանը կհրապարակի նաև առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երիտթուրքերի կառավարման ընթացքում, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվները: “Այդ փաստաթղթերը առաջացնում են անասելի ցավ ու սարսափ: Հաղորդումները թուրքերի դաժանությունների մասին հայերի նկատմամբ ինձ ստիպեցին ամաչել, որ ես մարդ եմ”, – ասել է եպիսկոպոսը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ