15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Ջրանջատումը Էրեբունիում հետաձգվում է

Ի լրումն ս.թ. ապրիլի 11-ի մամուլի հաղորդագրության՝ «Երևան Ջուր» ՓԲԸ տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվում է ապրիլի 13-ին Էրեբունի վարչական շրջանում հայտարարված ջրամատակարարման ընդհատումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ 13.04.2015թ. 

Օպելը բախվել է սյանը.24 ամյա երիտասարդը հիվանդանոցում է

Ապրիլի 13-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, «Օպել» մակնիշի 34PT310 պետհամարանիշով (վարորդ` Վ. Ա., ծնվ. 1991թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. […]

Անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Ապրիլի 13-ին ժամանակ առ ժամանակ, 14-17-ին առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ին լեռնային շրջաններում` ձյուն: Քամին՝ հարավային 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-ին, 14-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնունետև աստիճանաբար կբարձրանա:  Երևանում՝  Ապրիլի 13-ին ժամանակ առ ժամանակ, 14-17-ին առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: 

Ինքնասպանություն Դավթաշենում.ցած է նետվել 9-րդ հարկից

Ապրիլի 13-ին, ժամը 07.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 18 շենքի 9-րդ հարկից քաղաքացի է ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: ԹԻվ 18 շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Խ.-ի (ծնվ. 1951թ.) դին:

Ֆրանցիսկոս պապը հայերի սպանդը կոչեց «Ցեղասպանություն». BBC

BBC Breaking News -ը իր թվիթերի պաշտոնական էջում գրում է Առաջին համաշխարհայինի ժամանակ Օսմանյան կայսրությանում հայերի սպանդը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է». ասում է Հռոմի պապը:  Պոնտիֆիկոսը, ով կապ է պահպանել հայկական համայնքի հետ դեռևս Արգենտինայում ծառայելու ժամանակ, մեկնաբանել է, որ իր պարտքն է համարում անմեղ տղամարդկանց, կանանց, երեխաների, երեցների և եպիսկոպոսների հիշատակը հարգելը, ովքեր առանց […]

Անկարան շոկի մեջ է

Պաշտոնական Անկարան հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից: Թուրքիայի ԱԳ ախարար Մեվլութ Չավուշօղլուն հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից, գրում է Reuters-ը: Պաշտոնական Անկարան վրդովված է Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սուրբ պատարագին 1915թ-ին հայերի հետ տեղի ունեցածը «ցեղասպանություն» է կոչելու առնչությամբ:  Պաշտոնական այցով Մոնղոլիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կապվել է Վատիկանի […]

Չզլանաք

Մշակութաբան Սամվել Կարապետյանը դիմել է Պաշտպանության նախարարությանը, նշելով. Գրեթե յուրաքանչյուր շաբաթ սահմանային գծում զոհ ու վիրավոր տվող մեր երկիրը փաստացի պատերազմական դրության մեջ է: Զանազան դեպքերի առնչությամբ ավելի ու ավելի հաճախ ենք բախվում այն իրողությանը, թե ՊՆ-ի միջոցներն անբավարար են սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորվածների բուժման ծախսերը հոգալու համար: Սրանից հետևում է, որ մեզանում առկա է […]

Ես բարձանում էի դեպ երկինք… ու այնտեղ վիշտ չկար…

Վերջին շրջանում գրեթե չի պատահում, որ ես ինքս ինձնից վեր բարձրանամ… վիշտս թարմ է, չի թողնում…Էսօր, երկու անգամ, դա… տրվեց ինձ…Մեկը Նարեկիս` Տիեզերական Վարդապետվելու Պահն էր:Մյուսը` երբ կաթոլիկ-առաքելական այդ Պատարագի ընթացքում հնչեց… մեր ծիրանափողը… դուդուկը..Ես բարձանում էի դեպ երկինք… ու այնտեղ վիշտ չկար…Բոլոր մերոնք էին… մաքուր, զուլալ, նարեկված…Հ.Գ. Ասեմ էլիԷդ մենակ մենք չմաքրվեցինք, բարձրացանք էդ […]

Սերժ Սարգսյանը մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկան, որտեղ մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այնուհետեւ ՀՀ Նախագահը հարցազրույցներ է տվել իտալական RAI հեռուստաընկերությանը և ANSA ու Associated Press լրատվական գործակալություններին: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ավարտելով պաշտոնական այցը այսօր երեկոյան կվերդառնա Հայաստան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի