15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Պատմական պատարագ Հռոմի սբ. Պետրոսի տաճարում /վիդեո/

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցեց ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Միջոցառմանը մասնակցում են  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կառավարական պաշտոնյաներ։ Արարողությունը պատմական է, քանի որ նախկինում ցեղասպանության զոհերի հիշատակին միայն աղոթքներ են հնչեցվել։ Տիեզերական քրիստոնեական եկեղեցին Հռոմի […]

Եգիպտացի հայտնի գիտնականներն անընդունելի են համարում Հայոց ցեղասպանության ժխտումը

Կահիրեի նշանավոր «Այն Շամս» համալսարանում կայացել է «Թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. 1915-2015թթ.» խորագրով գիտաժողով։ Այն նախաձեռնել էր նույն համալսարանի Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Եգիպտոսի հանձնախմբի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ, գրում է armeniangenocide100.org-ը։  Բացման խոսքով ելույթ են ունեցել «Այն Շամս» համալսարանի նախագահ Հուսեյն Իսան, Մերձավորարևելյան հետազոտությունների […]

Ու երկնքում աստղերի պես վառվեցիք.սահմանապահ զինվորի հուզիչ երգը /վիդեո/

Հայկ Մանուկյանի երգը թևեր ունի, այն թռչում ու հանգրվանում է հայ մարդու հոգու մեջ, կարոտաթրթիռ ելևեջներից ծորացող պայքարի ոգով: Հայկի երգացանկում հայրենիքն ու հերոսներն են: Այսօր Հայկը սահմանապահ զինվոր է ու իր երգի թրթիռները փոխանցում է ընկերներին.«Հադրութում եմ ծառայում ու հպարտ եմ դրա համար: Ինձ համար կարևոր է իմ ծառայության յուրաքանչյուր վարկյանը: Գիշերները քունը հաղթահարելու […]

Բացառիկ վերելք. ջահերով երթ դեպի Արարատ լեռան գագաթ /ֆոտո/

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական տուրիստական ընկերություններից մեկի նախաձեռնությամբ կազմակերպվում է 100 հոգանոց խմբով ջահերով բացառիկ վերելք դեպի Արարատ լեռան գագաթ: Պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանը, ով նախագծի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ լեռնագնացությունը նախատեսվում է հուլիսին, քանի որ ապրիլին լեռը ձնառատ է և վտանգավոր: Նախագծի հեղինակը՝ տուրիստական […]

Մեր ջանքերը վերջին հարյուրամյակում միլիոնավոր մարդկանց սրտերը մթագնած խավարը ցրելու, նրանց հոգիները արդարության հավատով լուսավորելու համար է . ՀՀ նախագահ

Ի պատիվ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի անունից երեկ երեկոյան ընթրք է տրվել: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից՝ ի պատիվ ՀՀ Նախագահի տրված ընթրիքի ժամանակ Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց, Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե […]

«Ես այլևս չեմ կարող ապրել…». դիմում է նախագահին/վիդեո/

80 ամյա Մագդալինի Նիկոլյանը արդեն մի քանի տարի է թափառականի կարգավիճակում է հայտնվել: Նա պնդում է, որ իր տունը կորցրել է խաբեության արդյունքում, բայց քանի որ «թիկունք» չունի ուրեմն կմնա փողոցում: Նիկոլյանն ու որդին տարիներ շարունակ դիմել են մի շարք իրավասու մարմինների, սակայն դրական արձագանք այդպես էլ չեն ստացել: Տարեց կինը սակայն չի կորցրել հույսը.«Ժողովուրդը […]

15-րդ դարում իտալական 9 քաղաքներում գործել է 40 հայկական եկեղեցի. Սերժ Սարգսյան

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Հանրապետության Նախագահը խաչքարի բացման և Սբ. […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փող. 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախ փողոցների խաչմերուկ և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

8 տարի հետո բռնվեց

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 10-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Աշոտ Ղ.-ն, որը 2007 թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Կաշառք ստանալը՝ առանձնապես խոշոր չափերով):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի