14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բացառիկ վերելք. ջահերով երթ դեպի Արարատ լեռան գագաթ /ֆոտո/

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական տուրիստական ընկերություններից մեկի նախաձեռնությամբ կազմակերպվում է 100 հոգանոց խմբով ջահերով բացառիկ վերելք դեպի Արարատ լեռան գագաթ: Պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանը, ով նախագծի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ լեռնագնացությունը նախատեսվում է հուլիսին, քանի որ ապրիլին լեռը ձնառատ է և վտանգավոր:

Նախագծի հեղինակը՝ տուրիստական Ընկերություններից մեկի տնօրեն Հովհաննես Մարտիրոսյանը, պրոֆեսիոնալ լեռնագնաց է և մի քանի անգամ բարձրացել է Արարատ լեռը: Նա ապրիլի 13-ին կմեկնի պատմական Հայոց երկիր, ինչպես ասում են խուզարկության: «Բնականաբար նորից բարձրանալու է Արարատի գագաթ»,- ասաց Մարինան, ով 2010 թվականին բարձրացել է Արարատ լեռը: Նա հավելեց նաև, որ լեռնագնացությունը կտևի 6 օր: «Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ: Արարատի գագաթին կծածանվի հայկական դրոշը, մասնակիցները Քոչարի կպարեն»,-նշեց նա:

«Ազգային ոգին բարձրացնելու նպատակով Արարատ լեռան լանջերին և գագաթին կհնչեցնենք մեր ավանդական, ազգային երգն ու պարը, ձեռք ձեռքի տված կհաղթահարենք Արարատ լեռան վերելքի բոլոր դժվարությունները՝ համախմբված մի գաղափարի և մի նպատակի շուրջ»,-իրենց անելիքների մասին ասաց մեր զրուցակիցը:

Արարատի լանջին կիրականացվեն մշակութային միջոցառումներ, լեռան գագաթին կհնչի դաշնամուրային կատարում: Նախատեսվում է 4200մ բարձրության վրա գտնվող ճամբարից մինչև գագաթ ջահերով վերելք, որը նկատելու է հազարավոր տուրիստների մի մեծ բազմություն և իմանալու է հիմնական նպատակի մասին. «Այն է՝ մենք հիշում ենք նախորդ դարասկզբի ոճրագործությունը և դատապարտում ենք»,- ավելացրեց նախագծի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ